Քննարկում:Արսեն Ավակով

Latest comment: 5 տարի առաջ by Որոտ

Երբ գրվում է ուկրաինացի, ապա դա վերաբերվում է ազգությանը: Այս մարդը ուկրաինացի չէ, այլ ազգությամբ հայ: Ուստի պետք է գրել՝ հայազգի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ կամ ազգությամբ հայ ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ...--Որոտ (քննարկում) 23:04, 8 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, այս դեպքում նախաբանում ուկրաինացի բառը պետք է հղվի ոչ թե Ուկրաինացիներ հոդվածը, այլ Ուկրաինա։ - Kareyac (քննարկում) 04:25, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Չեմ կարծում, հարգելի Kareyac, քանի որ ուկրաինացին և Ուկրաինան տարբեր բաներ են: Ուկրաինացի ասելով մենք հասկանում ենք ազգությունը, իսկ Ուկրաինա՝ երկիրը, որտեղ ապրում են ուկրաինացիները: Բացի ուկրաինացիներից, այնտեղ կարող են ապրել նաև այլ ազգեր, այդ թվում նաև հայեր: Ուստի պետք է շեշտվի, որ այս մարդը ուկրաինացի չէ: Մենք այդ ազգությունը նշելու այլ հոմանիշ չունենք, իսկ նրանց «խախոլ» կոչելն էլ պատշաճ չէ: Ուկրաինային կարելի էր հղել, եթե գրված լիներ օրինակ՝ ուկրաինական և այլն:--Որոտ (քննարկում) 04:57, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Kareyac, նոր նկատեցի, որ Դուք ուկրաինացի բառը դարձրել եք Ուկրաինա: Ինչպես կարող է մարդը լինել Ուկրաինա: Այդպիսի մարդ չի կարող լինել, դա ոչ մասնագիտություն է, ոչ ազգություն, դա ընդամենը երկրի անվանումն է: «Արսեն Բորիսի Ավակով (ռուս.՝ Арсен Борисович Аваков, հունվարի 2, 1964, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), Ուկրաինա, հայազգի քաղաքական և հասարակական գործիչ։» Այսպիսի ձևակերպումը հանրագիտարանային չէ: Միթե դժվար էր իմ առաջարկած «հայազգի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ» ձևով գրել:--Որոտ (քննարկում) 05:08, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, ասելով ուկրաինացի դուք նկատի ունեք գուցե միայն ազգություն, սակայն մեզ մոտ հաճախ գրված են ուկրաինացի կամ այլ -ացի, նկատի ունենալով քաղականությունը և գործելու երկիր։ Մեզ մոտ կան ու կլինեն նման խառնաշփոթություններ։ Օրինակ ես համարում եմ Ավակովին հայ (ազգություն) ծագումով ուկրաինացի (քաղականություն) պետական գործիչ։ Կամ մենք անձերի մասին բոլոր հոդվածներում ստուգում ենք, եթե գրված է ռուս գրող, ուկրաինացի երգիչ, լեհ դերասան և այլն փոխում ենք Ռուսաստանի գրող, Լեհաստանի երգիչ, Ուկրաինայի դերասան, կամ տալիս են հղում դեպի երկիր, ոչ թե էթնիկ խումբ։ Երկու տարբերակն էլ մեզ մոտ հանդիպում են, ես կողմնակից եմ երկրորդի և փոխում եմ [[ուկրաինացի|ուկրաինացիներ]] դեպի [[ուկրաինացի|Ուկրաինա]] որտեղ հանդիպում եմ։
Ես խնրում եմ հուսափել օգտագործել քննարկման մեջ վիրավորական ազգաին մականուններ։ - Kareyac (քննարկում) 05:26, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն սխալ նկատելու համար։ - Kareyac (քննարկում) 05:29, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Kareyac, ինչ ուզում եք, կարող եք գրել: Ինձ այլևս հետաքրքիր չէ այս թեման: Ի գիտություն ուզում եմ հայտնել, որ «խախոլ» բառը վիրավորական չէ: Ուկրաինացիները նույնպես հաճախ իրենք իրենց այդպես են անվանում: Դա ժողովրդական տերմին է, բայց ոչ գրական...--Որոտ (քննարկում) 05:36, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, շնոտհակալություն արձագանքի համար։ Հղումներ. зневажлива назва українця, уничижительное или оскорбительное прозвище։ - Kareyac (քննարկում) 05:43, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Kareyac, Ուշադիր ու միչև վերջ կարդացեք Ձեր կողմից արված зневажлива назва українця հղումը: Դուք երևի երբեք չեք շփվել ուկրաինացու հետ, իսկ ես երկու ուկրաինացի հարս ունեմ և բազմաթիվ ընկերներ և շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ բառին...--Որոտ (քննարկում) 05:55, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Шановний Որոտ, це слово вживають і самі українці, іноді і в жартівливому сенсі, так це так, напевно ваші родичі і знайомі звикли бути неввічливими один з одним. Мої знайомі українці публічно так не говорять, це я вам як один армяшка іншому кажу. ) - Kareyac (քննարկում) 06:21, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Kareyac, շատ լավ է, որ ուկրաիներեն կարողանում եք գրել (երևի հայերենից լավ), սակայն սխալվում եք, իմ բարեկամներն ու ծանոթները միմյանց նկատմամբ հարգալից են, շատ լավ գիտեն իրենց պատմությունն ու սովորույթները: Ինչ վերաբերվում է ինչ-որ բառից կառչելուն, որպեսզի իրենը առաջ տանի, այ դա վատ սովորույթ է: Դուք երևի չնկատեցիք, որ թեմայից շեղվեցիք ու քննարկումը դրեցիք ուրիշ հարթակի վրա: Այ հենց նման բաների համար մարդ չի ուզում որևէ քննարկման մեջ մտնի Վիքիպեդիայում: Ես պարզապես առաջարկեցի տարբերակ, դա պետք է ուղղվեր: Եթե ոչ, թող այդպես մնա: Ցավակցում եմ հայերեն Վիքիպեդիային... Եթե նկատել եք, ես միայն մատնանշում եմ նկատված սխալները քննարկման էջում, որպեսզի հոդվածագիրները որոշեն՝ ուղղեն այն, թե ոչ: Ես ունեմ սկզբունք, որը թույլ չի տալիս միանձնյա որոշումով ուղղումներ անել ուրիշի կողմից խմբագրված հոդվածներում: Մի խնդրանք, ես չեմ ուզում կոնկրետ Ձեզ հետ որևէ քննարկման մեջ մտնել: Կխնդրեի, որ Դուք ընդհանրապես ոչ մի անհիմն ուղղումներ չանեք նաև իմ կողմից խմբագրված մյուս հոդվածներում: Դա պատճառներից մեկն էր, որ ես սկսել եմ սակավ խմբագրել՝ չնայած իմ սեղանին կուտակված հոդվածների հսկայական քանակին... Լավ կլիներ Դուք էլ հոդվածներ խմբագրեիք և չխանգարեիք խմբագրողներին: Հաջողություններ Ձեզ...--Որոտ (քննարկում) 07:29, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի քննարկում, ես ուղղակի խնդրեցի հուսափել որոշ բառերից, ոտոնք հնչում են կոպիտ։ Դժբախտաբար խոսք չեմ տա չխմբագրել որևե հոդված։ - Kareyac (քննարկում) 08:42, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Որոտ և Kareyac, շնորհակալ եմ քննարկման համար, թեև կարծում եմ կարող էիք մի փոքր պակաս էմոցիոնալ լինել։ Որոտը ճիշտ է, որ ուկրաինացին ասենք ռուսաստանցու համարժեքը չէ, և ազգություն է հուշում։ Ուղղեցի «ազգությամբ հայ ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ» տարբերակի։ Մնում է հասկանանք, թե ինչպես վարվենք, եթե անձը երկու ազգի խառնուրդ է, և երկար ապրել է երրորդ երկրում, ասենք նույն Ուկրաինայում։--BekoՔննարկում 12:09, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Beko, քանի որ մենք շատ նման (երկու և ավելի ազգության և քաղաքականության) դեպքեր ունենք, առաջարկում եմ քննարկել Խորհրդարանում կամ այլ հանապատասխան տեղ։ - Kareyac (քննարկում) 12:22, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Դա էլ փորձում էի հիմա անել, պարզապես օրինակներ եմ հավաքում։--BekoՔննարկում 12:23, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Beko, ես չգիտեմ, գուցե Դուք ինձ հետ քննարկման մեջ մտած մասնակցի հետ հին ծանոթներ եք, բայց պետք է նշեմ, որ նրա որոշ գործողությունների պատճառով բազմիցս հրաժարվել եմ հոդվածներ խմբագրելուց: Նրա գրածները հասկանալու համար ես երեք ժամ մտածում եմ կամ հատուկ թարգմանչի օգնությամբ եմ կռահում թե նա ինչ էր ուզում ասել: Բավական չէ, մեկ փոքրիկ նախադասության մեջ 70 տառասխալ (հուսափել, ազգաին, որևե, շնոտհակալություն, քաղականություն (երևի այստեղ ի նկատի ունի քաղաքացիություն բառը) և այլն, և այլն), դեռ գրավոր հայերենին նման մակարդակի տիրապետելով հանդերձ, ցանկանում է ինձ հայերենի դաս տալ ու դիտողություն անել: Սա չափազանց վիրավորական է և ինձ համար, և հետո նաև Վիքիպեդիայի համար, քանի որ նման մակարդակի հոդվածները շատ են և ուղղակի եթե ոչ լացացնում, այլ նաև ծիծաղեցնում են ընթերցողներին: Եթե մենք հիմա հանդուրժում ենք նման խմբագիրներին, ապա մեր Վիքիպեդիան երբեք բարձր մակարդակ չի ունենա: Եթե ուշադիր նայեք, վերևում ես ընդամենը գրել էի, որ «խախոլ անվանելը ՊԱՏՇԱՃ չէ»: Փոխանակ համաձայնվելու ինձ հետ, նա խորացրեց թեման և դուրս բերեց, որ ես վիրավորեցի ուկրաինացիներին (իր բառերով ասած՝ Ուկրաինական քաղաքականացիներին): Հասկացանք, որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, սակայն դա չի նշանակում, որ նաև սխալների հանրագիտարան է: Ես նպատակ չունեմ նրան վիրավորելու, բայց զգում եմ, որ ես եմ վիրավորված... Խնդրում եմ, օգնեք ազատվելու նրա հետ շփումներից, թե քննարկման էջերում, թե նաև իմ հոդվածներում... Ես կարիք չունեմ ուղղումների, քանի որ իմ հոդվածները նախքան խմբագրելը, ենթարկում եմ բազմակողմանի ստուգումների՝ թե ուղղագրական, թե քերականական և թե հավաստիության տեսանկյուններից: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 16:19, 9 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Return to "Արսեն Ավակով" page.