Քննարկում:Արմենակ Ուրֆանյան

Latest comment: 3 տարի առաջ by Gardmanahay in topic ՈՃ կաղապարի ավելացում

Խնդրում եմ վերացնել այս հոդվածում բացահայտ առկա անճշտությունը։ Փաստորեն հերոսի զոհվելու վերաբերյալ կա երկու վարկած։

Մեջբերեմ՝
1. Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։[1]
2. Թշնամու մեծաթիվ զորքը գրոհում է 4-րդ վաշտի 7 – հոգանոց դիրքի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից:(Anunov xmbagir (քննարկում) 22:52, 3 Ապրիլի 2018 (UTC))Պատասխանել

Բովանդակության իմաստային և ներկայացման ոճի խնդիր խմբագրել

«Հոդվածներ մամուլում» և «Հեռուստատեսային և ձայնասփյուռի հաղորդումներ» բաժինները առայժմ թաքցնում եմ, քանի որ առկա է ոչ հանրագիտարանային բովանդակություն, փոփոխությունների կարիք և այլն: Օրինակ ինչի համար է գրված, որ Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգիստի տեսանյութը դիտել են 35405 անգամ, կամ «... YouTube · 1,000+ views · 10/6/2017 · by YerkirMedia - Lurer» նախադասությունը: Ինչ չափանիներով են ընտրվել առնվազն էլեկտրոնային մամուլում Արմենակ Ուրֆանյանի մասին պատմող հարյուրավոր հոդվածներից հենց հոդվածում գրված 6-ը: Որոշ ժամանակ անց թաքցված բովանդակությունը կենթարկվի ջնջման, փոփոխությունների:--Գարդմանահայ (քննարկում) 05:28, 4 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

ՈՃ կաղապարի ավելացում խմբագրել

Կաղապարը տեղադրվել է, քանի որ հոդվածում առկա են բազմաթիվ նախադասություններ, որոնք չեն համապատասխանում հանրագիտարանային չափանիշներին: Այդպիսի նախադասություններից է օրինակ՝ «Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ»:--Գարդմանահայ (քննարկում) 05:37, 4 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի @Gardmanahay, որոշ փոփոխություններ կատարելուց հետո կաղապարը հեռացրել եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:56, 27 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Ավետիսյան91, շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 14:16, 27 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Return to "Արմենակ Ուրֆանյան" page.