Спят усталые игрушки

Օրորոցային երգ

Спят усталые игрушки (հայերեն՝ Քնած են հոգնած խաղալիքները), ռուսական օրորոցային երգ։ Տեքստի հեղինակը բանաստեղծ Զոյա Պետրովան է, երաժշտության հեղինակը՝ Արկադի Օստրովսկին[1][2]։ Ռուսաստանում առավել հայտնի ժամանակակից հեղինակային օրորոցայիններից մեկն է[Ն 1][3][4]:

«Спят усталые игрушки»
Վալենտինա Դվորյանինովա, Օլեգ Անոֆրիևի երգը
Թողարկված1964 թվական
Ձայնագրված1964 թվական
Ժանրօրորոցային
Լեզուռուսերեն
ՀեղինակԶոյա Պետրովա, Արկադի Օստրովսկի
ԿոմպոզիտորArkady Ostrovsky?

Պատմություն խմբագրել

Երգը գրվել և առաջին անգամ կատարվել է 1964 թվականին։ Կոմպոզիտորի որդու խոսքերով՝ երգի երաժշտությունը գրվել է շատ արագ, ինչը հաստատում է կատարողներից մեկը՝ Օլեգ Անոֆրիևը[5], Արկադի Օստրովսկին այն ավարտել է բառացիորեն «ոտքի վրա». «Նոտաները տետրում ես գրել եմ շտապ, դաշնամուրի մոտ կանգնած՝ ձայնագրման ստուդիայից ուշանալիս»[6]։

Երգը մեծ ճանաչում է ստացել «Բարի գիշեր, երեխանե՛ր» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») հեռուստատեսային հաղորդման շնորհիվ՝ հնչելով հաղորդման առաջին հեռարձակումից սկսած, որ ցուցադրվել է 1964 թվականի սեպտեմբերի 1-ին։ Առաջին անգամ երգը կատարել է Վալենտինա Դվորյանինովան[7][8], իսկ հետագա տարիներին այն կատարել է նախ Օլեգ Անոֆրիևը, ապա Վալենտինա Տոլկունովան[9]։

Երգի երրորդ քառատողը («В сказке можно покататься на луне») գրել է Զոյա Պետրովան 1982 թվականին։ Այս հավելյալ քառատողը գրվել է ռեժիսոր Ալեքսանդր Թաթարսկու խնդրանքով՝ Էդուարդ Ուսպենսկու հետ իր ստեղծած նոր «պլաստիլինե դրվագների» համար[10]։

1986 թվականից սկսած երգը սկսել է հնչել Ելենա Կամբուրովայի կատարմամբ «Спи, моя радость, усни» երգի հետ հաջորդաբար[11]։ 1992-1997 թվականներին այն բոլորովին փոխարինվեց այդ երգով, ապա այլ ստեղծագործություններով։ Այնուամենայնիվ, 1997 թվականին «Спят усталые игрушки» երգը վերադարձվել է հեռուստադիտողների խնդրանքով[5]։

Խորհրդային տարիներին երգն ընդգրկված էր Կենտրոնական հեռուստատեսության և Համամիութենական ռադիոյի մանկական մեծ երգչախմբի երգացանկում, որն այն կատարում էր a capella[4]:

Քննադատություն խմբագրել

Ի տարբերություն ռուսական ավանդական ժողովրդական օրորոցայինների՝ այս երգը, ինչպես ժամանակակից այլ հեղինակների օրորոցայիններ, չի նկարագրում երեխայի հայրենի տունը, նրանում չկա երեխայի մոր խոսքը՝ ուղղված նրան։ Ընդհակառակը, «Спят усталые игрушки» երգը ներկայացնում է համընդհանուր կերպարներ, ասում, որ բոլոր մարդիկ պետք է քնեն գիշերը[3]։

Նշումներ խմբագրել

  1. Խորհրդային Միությունում ստեղծված մեկ այլ հայտնի հեղիանակային օրորոցային է «Колыбельная медведицы» երգը «Ումկա» մուլտֆիլմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сын композитора Островского рассказал о создании знаменитых "Трололо" и гимна "Песни года"» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Федор Раззаков Гибель советского ТВ. — Litres, 2017-09-05. — 717 с. — ISBN 9785457021716
  3. 3,0 3,1 3,2 Бондаренко В. Вещный мир в традиционных русских колыбельных песнях // Wydawnictwo Uniwersytetu w Białymstoku. — 2016. — С. 56-57.
  4. 4,0 4,1 Сборник статей СССР: Территория любви. — Litres, 2017-09-05. — 497 с. — ISBN 9785457077768
  5. 5,0 5,1 Велигжанина, Анна (2014 թ․ օգոստոսի 28). «Малыши боялись слова «неуклюже»». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Главная колыбельная страны родилась за пять минут». Мир новостей. 7 августа 2016. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «С песней по жизни - Аргументы Недели». argumenti.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Фёдор Раззаков Советское детство. — М.: Издательство Алгоритм, 2014. — 350 с. — ISBN 978-5-4438-0867-3
  9. «Островский - композитор, который убаюкивал всех советских малышей». РИА Новости (ռուսերեն). 25 февраля 2009. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «Спокойной ночи, малыши (летопись программы год за годом)». Музей телевидения и радио в интернете. www.tvmuseum.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  11. Ефимов, Сергей (2016 թ․ օգոստոսի 26). «Кто пел нашим детям до Сергея Шнурова». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.