Քյոչանի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1], այժմ՝ Գյուվենչլի (թուրքերեն՝ Güvençli) ։ Գտնվում էր Վան քաղաքից 26-27 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափից 1-2 կմ հեռու, հարթավայրում։

Գյուղ
Քյոչանի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԿեոչ Անի, Կյոչ Անի, Կոչանի, Պեչելի, Քեոչ Անի, Քեուչեն, Քյոչ Անի, Քյոչեն, Քոչանի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Քյոչանի (Աշխարհ)##
Քյոչանի (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության բնակիչները ասյտեղ են եկել Անիից և սկզբում ապրել են դաշտում՝ վրանների մեջ, որից էլ առաջացել է «Քեոչ Անի» անվանումը, որ ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «Անիից քոչածներ»։

Բնակչություն խմբագրել

1850-ական թվականներին ուներ 41 տուն՝ 278 հայ, իսկ 1909 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։ Այժմ գյուղի հիմնական բնակչությունը քրդեր են։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քյոչանին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 403

Աղբյուրներ խմբագրել