Շազիկ Քյոյլույան

դերասանուհի, երգչուհի (սոպրանո)
(Վերահղված է Քյոյլույան Շազիկից)

Շազիկ Քյոյլույան (նաև՝ Սըվաճեան, Լուսնակ Սարգսի Քյոյլույան, 1854, Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 6, 1905(1905-09-06), Կոստանդնուպոլիս), դերասանուհի, երգչուհի (սոպրանո

Շազիկ Քյոյլույան
Ծնվել է1854
Կոստանդնուպոլիս
Մահացել էսեպտեմբերի 6, 1905(1905-09-06)
Կոստանդնուպոլիս
ՄասնագիտությունԴերասանուհի և երգչուհի
ԿրթությունՎարդովյան թատրոն

Կենսագրություն խմբագրել

Ստացել է թերի կրթություն, զբաղվել ձեռագործությամբ։

Ռեժիսոր Պետրոս Մաղաքյանը, ծանոթանալով Քյոյլույանի բեմական ու ձայնային տվյալներին, նրան հրավիրել է «Վարդովյան թատերախումբ», սովորեցրել գրել-կարդալ և դերասանական արվեստ, իսկ Տիգրան Չուխաճյանը մշակել է ձայնը՝ հասցնելով կատարելության։

Առաջին անգամ հանդես է եկել 1872 թվականին՝ Տ. Չուխաճյանի «Արիֆի խորամանկությունը» կոմիկական օպերայում, ապա աննախադեպ հաջողությամբ կատարել է նաև նրա մյուս կոմիկական օպերաների գլխավոր դերերգերը (Գյուլի, Ֆաթիմե՝ «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)։

Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ խաղացել է մի քանի սուբրետ դերեր, ապա հանդես է եկել նաև արևմտաեվրոպացի կոմպոզիտորների կոմիկական օպերաներում, որտեղ հասել է պրոֆեսիոնալ մակարդակի, արժանացել բարձր գնահատականի։ Եղել է նաև Տ. Չուխաճյանի և Տիգրան Գալեմճյանի հիմնադրած «Օսմանյան օպերային թատերախմբի» հիմնական անդամներից։ Տ. Չուխաճյանի և Արշակ Պենկլյանի օպերետային խմբում ելույթներ է ունեցել Կոստանդնուպոլսում և Ադրիանապոլսում։ Գլխավոր դերերգերով հանդես է եկել նաև այլ օպերետներում («Զեյբեկներ», «Բարեկենդանի հարսը») և երգախառն վոդևիլներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։