Քլորակիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քլորակիր, կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք․ Са(ОСl)2, СаСl2, Са(ОН)2 և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։
Ընդհանուր նկարագիրը
խմբագրելՔլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։ Կիրառվում է հիվանդի խնամքի համար օգտագործվող ամանեղենը, ջուրը, կերակրի մնացորդները, զուգարաններն ախտահանելու, նաև գործվածքեղենը, թաղանթանյութը սպիտակեցնելու համար։