Քլիֆ Բերքեթ

անգլիացի ֆուտբոլիստ

Քլիֆֆորդ Բերքեթ (անգլ.՝ Clifford Birkett, սեպտեմբերի 17, 1933(1933-09-17), Haydock, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 11, 1997(1997-01-11)), ավելի հայտնի է որպես Քլիֆֆ Բերքեթ (անգլ.՝ Cliff Birkett), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող[1]։

Քլիֆ Բերքեթ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1933(1933-09-17)
Ծննդավայր Haydock, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ հունվարի 11, 1997(1997-01-11) (63 տարեկան)
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ծագումով Հայդոկից է (Լանկաշիր կոմսություն), 1948-1949 թվականներին Բերքեթը հանդես է եկել Անգլիայի ֆուտբոլի դպրոցական հավաքականում[2]։ 1949 թվականին սիրողական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 1950 թվականի հոկտեմբերին՝ պրոֆեսիոնալ պայմանագիր[3]։ 1950 թվականի դեկտեմբերի 2-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում նշել է նորամուտը «Նյուքասլ Յունայթեդի» դեմ առաջին դիվիզիոնի խաղում[4]՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմի Բոգանին[1]։ Մեկ շաբաթ անց առաջին գոլն է խփել «Յունայթեդի» կազմում՝ աչքի ընկնելով «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում[5]։ 1950/51 մրցաշրջանում ընդհանուր առմամբ թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ։ Հետագա մրցաշրջաններում հիմնական թիմում հանդես չի եկել՝ մրցակցությունում պարտվելով Հարի Մաքշեյնին ու Ջոնի Բերիին, և խաղացել է պահեստայինների թվում[1]։ Եղել է ակումբի խաղացող մինչև 1956 թվականի հունիսը, որից հետո տեղափոխվել է «Սաութպորտ»[3]։

«Սաութպորտում» նորամուտը նշել է 1956 թվականի օգոստոսի 1-ին «Սկանտորպ Յունայթեդի» դեմ Հյուսիսային երրորդ դիվիզիոնի խաղումէ աչքի ընկնելով խփած գնդակով։ Թիմի կազմում անցկացրել է 1956/57 մրցաշրջանը՝ խաղալով 19 հանդիպում (14 հանդիպում՝ լիգայում, 2՝ Անգլիայի գավաթում, 3՝ Լանկաշիրի գավաթում) և խփելով 5 գոլ[6]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Հետագայում հանդես է եկել «Կրոմպտոն Ռեքրիեյշն», «Ուիգան Ռովերս» և «Մաքլսֆիլդ Թաուն» թիմերում։ «Մաքլսֆիլդում» մասնակցել է 23 հանդիպման և խփել 7 գնդակ 1959/60 մրցաշրջանում[7][8]։

Մահացել է Հեյդոկում 1997 թվականին՝ 63 տարեկանում[2]։ Նրա երկու եղբայրները՝ Ռոնին և Ուիլֆը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էին[6]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[9] Գավաթ[10] Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 1950/51 9 2 4 0 13 2
Ընդհանուր 9 2 4 0 13 2
Սաութպորտ 1956/57 14 3 2 0 39 5
Ընդհանուր 14 3 2 0 16 3
Մաքլսֆիլդ Թաուն 1959/60 19 7 0 0 19 7
Ընդհանուր 19 7 0 0 19 7
Ընդհանուր կարիերայում 42 12 6 0 48 12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Iain McCartney The official Manchester United Players A-Z. — London: Simon & Schuster, 2013. — P. 43. — ISBN 978-1-47112-846-2
  2. 2,0 2,1 «Cliff Birkett» (անգլերեն). Barry Hugman's Footballers.
  3. 3,0 3,1 «Clifford Birkett» (անգլերեն). MUFCInfo.com.
  4. «Manchester United 1 v 2 Newcastle United, League Division One Matchday 20, 2nd December 1950, Season 1950-1951, Venue:Old Trafford» (անգլերեն). MUFCInfo.com.
  5. «Huddersfield Town 2 v 3 Manchester United, League Division One Matchday 21, 9th December 1950, Season 1950-1951, Venue:Leeds Road» (անգլերեն). MUFCInfo.com.
  6. 6,0 6,1 «Cliff Birkett» (անգլերեն). Southportfootballclub.co.uk.
  7. «Cliff Birkett» (անգլերեն). Southportfootballclub.co.uk.
  8. «Manager and player profiles: B» (անգլերեն). The Silkmen Archives.
  9. Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոն, Ֆուտբոլային լիգայի երրորդ հյուսիսային դիվիզիոն, Չեշիր կոմսությնա լիգա։
  10. Անգլիայի գավաթ

Արտաքին հղումներ խմբագրել