Քլեր Քրիստին Դոնահյու (անգլ.՝ Claire Christine Donahue; հունվարի 12, 1989(1989-01-12), Դալաս), ամերիկացի լողորդուհի։ 2012 թվականի օլիմպիական չեմպիոն, 2013 թվականի աշխարհի չեմպիոն, 2011 թվականի Պանամերիկյան խաղերի երկակի չեմպիոն։

Քլեր Քրիստին Դոնահյու
Ծնվել էհունվարի 12, 1989(1989-01-12) (35 տարեկան)
ԾննդավայրԴալաս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրևմտյան Կենտուկիի համալսարան
Մասնագիտությունլողորդ

Վաղ տարիներ

խմբագրել

Դոնահյուն ծնվել է 1989 թվականի հունվարի 12-ին Դալասում՝ Քրիստոֆեր և Քոնի Դոնահյուների ընտանիքում[1][2]: Մանկության տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Լենուար-Սիթի, որտեղ Քլերն անցկացրել է իր վաղ տարիները: Նա ունի երեք եղբայր ու քույր (Օդրի, Զաք և Դին), որոնք ավարտել են Լենուար-Սիթիի միջնակարգ դպրոցը[3]: Ավագ դպրոցում նա չորս տարի զբաղվել է լողով, երեք տարի՝ թեթև ատլետիկայով և երկու տարի՝ թեթև ատլետիկական կրոսով[1]:

Լողի կարիերա

խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Արևմտյան Կենտուկիի համալսարան[3]: Ուսման առաջին տարում նա խախտել է դպրոցի ռեկորդը 100 և 200 յարդ բատերֆլայ լողաձևերում: Նա հաղթել է այս տարածություններում քոլեջում ուսման բոլոր չորս տարիների ընթացքում՝ սահմանելով հինգ համալսարանական ռեկորդ[4]: Ավարտական կուրսերում սովորելիս նա ճանաչվել է 2011 թվականի ուսանողական մարզիկ[1]: Դոնահյուն ավարտել է համալսարանը՝ ստանալով սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան 2011 թվականի մայիսին[5]:

Դոնահյուն մասնակցել է 2008 թվականի ԱՄՆ-ի հավաքականի օլիմպիական ընտրական մրցումներին 100 և 200 մետր բատերֆլայ լողաձևերում, սակայն չի հաղթահարել առաջին փուլը իր մասնակցած ոչ մի մրցույթում[3]: 2010 թվականին Դոնահյուն չորրորդ տեղն է գրավել NCAA-ի առաջնությունում 100 յարդ բատերֆլայ լողաձևում: 2011 թվականին նա երկրորդ տեղն է գրավել առաջնությունում նույն մրցաձևում[3]: Նա մեկնել է 2011 թվականի Պանամերիկյան խաղերին, որտեղ նվաճել է ոսկե մեդալ 100 մետր բատերֆլայում և 4x100 մետր կոմբինացված էստաֆետայում: 2011 թվականի ԱՄՆ-ի առաջնությունում նա երկրորդ տեղն է գրավել 100 մետր բատերֆլայում և 11-րդ տեղը՝ 200 մետր բատերֆլայում[3]:

2012 թվականի օլիմպիական ընտրական մրցումներում Օմահայում Դոնահյուն սահմանել է նոր անձնական ռեկորդ 100 մետր բատերֆլայի եզրափակիչում (57,57 վրկ)[6]: Նրա ժամանակը զգալիորեն դանդաղ էր Դանա Վոլմերի 56,50 վրկ արդյունքից, սակայն երկրորդ տեղը բավարար էր Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ես ինձ անհավանական եմ զգում, ես հասա 2012 թվականի Օլիմպիական խաղերին», - մեկնաբանել է Քլերը: «Երբ երկրորդը հասա, նույնիսկ չգիտեի ինչ մտածել: Սկզբում չհավատացի դրան»: Նա նաև մասնակցել է 200 մետր բատերֆլայ լողաձևին, սակայն չի կարողացել հաղթահարել առաջին փուլը[7]:

2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում նա լողացել է անձնական ռեկորդով՝ 57,42 վայրկյան 100 մետր բատերֆլայի կիսաեզրափակիչում և դուրս է եկել եզրափակիչ: Այնտեղ նա լողաց 57,48 վայրկյանում և գրավեց յոթերորդ տեղը[8]: «Իրականում իմ նպատակն էր պարզապես հասնել եզրափակիչ», - նշել է նա: «Այնպես որ ես հիացած եմ: Ես այնքան գոհ եմ, որ ամեն ինչ ստացվեց»[8]: Ավելի ուշ խաղերի ընթացքում նա հանդես է եկել 4x100 մետր կոմբինացված էստաֆետայի նախնական փուլում և փոխարինվել է եզրափակիչ փուլից առաջ[9]: Նրա թիմակիցները հաղթել են էստաֆետայի եզրափակիչում, և այսպիսով Դոնահյուն դարձել է օլիմպիական չեմպիոն[9]:

Մարզիկների զարգացման ծրագիր

խմբագրել

Քլեր Դոնահյուն 2018 թվականին ստեղծեց իր մարզիկների զարգացման ծրագիրը: Ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են առցանց մարզումներ, լողի դասեր, հանրային քննարկումներ և լողի խորհրդատվություն: Նա ստեղծեց այս ծրագիրը՝ օգնելու մարզիկներին, ովքեր օգնության կարիք ունեն, ինչպես նաև բարձրացնելու իրազեկությունը սպորտում հոգեկան առողջության վերաբերյալ[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Claire Donahue» (PDF). 2010-11 Swimming and Diving Media Information Guide. Western Kentucky University Athletics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-11-ին.
  2. «Claire Donahue – Swimming». Official London 2012 Website. Արխիվացված է օրիգինալից 2013-04-26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «USA Swimming National Team Bios: Claire Donahue». Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին. Վերցված է 2012-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Kyle Allen. «Olympic Dream Becomes a Reality; WKU Swimmer Claire Donahue Punches Ticket to 2012 Olympics». WBKO. Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2012-06-30-ին.
  5. «Bachelor of Science in Social Work». UA45/6 Commencement Program. Western Kentucky University. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Claire Donahue qualifies for Olympics». News Sentinel. 2012-06-27. Վերցված է 2012-06-30-ին.
  7. «2012 U.S.Olympic Team Trials Swimming: 200 meter butterfly (Heats)». Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին. Վերցված է 2012-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «Claire Donahue Places Seventh Overall in Finals of 100-Meter Butterfly at 2012 London Olympics». WBKO. 2012-07-30. Արխիվացված է օրիգինալից 2015-04-12-ին. Վերցված է 2012-08-01-ին.
  9. 9,0 9,1 Kyle Allen (2012-08-04). «Claire Donahue Makes WKU History, Claims Gold Medal in 4x100 Medley Relay at 2012 Olympics». WBKO. Արխիվացված է օրիգինալից 2015-04-12-ին. Վերցված է 2012-08-06-ին.
  10. «Claire Donahue». Claire Donahue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-29-ին. Վերցված է 2020-02-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)