Էնդրյու Բի Բեչելոր (անգլ.՝ Andrew Byron Bachelor, հունիսի 26, 1988(1988-06-26), Տորոնտո, Կանադա[1]), առավել հայտնի որպես Քինգ Բեչ (King Bach), կանադա-ամերիկացի դերասան, հումորիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։

Քինգ Բեչ
King Bach
Ծնվել էհունիսի 26, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունամերիկացի
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան, Նյու Յորքի կինոակադեմիա և Coral Springs Charter School?
Մասնագիտությունինտերնետային հայտնիություն, դերասան, content creator և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատանքԴերասան, հումորիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող
Կայքandrewbachelor.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1988 թվականի հունիսի 26-ին Տորոնտոյում, Կանադա։ Նրա ծնողները ճամայկացիներ են, ովքեր երկուսն էլ հաշվապահներ են[2]։ 2 տարեկանում նրա ծնողները տեղափոխվել են Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչ քաղաք։ Միացյալ Նահանգներում էլ նա ստացել է իր դպրոցական կրթությունը, իսկ այնուհետև ընդունվել է Ֆլորիդա նահանգի համալսարանը[3][4]։

Կարիերա խմբագրել

Բեչելորն ուներ ավելի քան 15 միլիոն հետևորդ այժմ այլևս չգործող «Vine» վիդեոսհոսթինգում, որտեղ տեղադրում էր իր հումորային կարճ տեսանյութերը[5]։ Նրա էջը և տեսանյութերը բազմիցս լուսաբանվել են հայտնի լրատվամիջոցների կողմից, այդ թվում FSU News-ի[6][7][8] ։ Իր տեսանյութերի շնորհիվ հայտնի դառնալուց հետո, նա այնուհետև նաև նկարահանվել է մի քանի հայտնի հեռուստածրագրերում, որոնցից են «Black Jesus», «Wild 'n Out», «House of Lies» և այլն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «"Andrew Bachelor, a.k.a. King Bach, Is the King of Vine—And Comedy's Next Big Thing». The Daily Beast. 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Andrew Bachelor. «About Andrew Bachelor». Andrew Bachelor. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Andrew Bachelor». Seminoles. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Jefferson Graham (2013 թ․ հոկտեմբերի 23). «Talking Tech: Performers connect to brands on Vine». USA Today. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Eric Jaffe (2013 թ․ մարտի 3). «Andrew Bachelor 'un-Chainz' 'Django'». FSU News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. Mark Lisanti (2012 թ․ նոյեմբերի 28). «It's Flight, But on a School Bus, and You Must Watch It Right This Minute». Grantland. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «WATCH: ANDREW BACHELOR SPOOFS 'FLIGHT,' NEW SKETCH CO-STARRING NEIL BROWN JR. DEBUTS». Black Actors. 2012 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. Dorothy Pomerantz (2013 թ․ հոկտեմբերի 16). «The Next Generation Of Movie Stars Are Already On YouTube». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել