Քիմ Յոնջա (김연자,金蓮子,Kim Yŏnja), հունվարի 25, 1959(1959-01-25)[1], Գվանջու, Հարավային Կորեա), XX-XXI դարերի հարավկորեացի երգչուհի, ճապոնական էնկա ժանրի կատարող[2]։

Քիմ Յոնջա
Ծնվել էհունվարի 25, 1959(1959-01-25)[1] (65 տարեկան)
Գվանջու, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերէնկա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունGwangju Supia Girls’ High School?
Կայքkimyonja.com
 Kim Yeon-ja Վիքիպահեստում

1987 թվականին արժանացել է հատուկ մրցանակի` «Asa noKuni Kara» երգի համար։ Յոնջան երգել է 1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի հիմնը։

Կիմ Յոնջան հասցնում է զբաղվել բարեգործությամբ։ Նա նվիրատվություններ է հավաքել Unzen հրաբխի ժայթքումից տուժածներին 1993 թվականին և 1995 թվականին Hanshin մեծ երկրաշարժից տուժածներին օգնելու համար` համերգներ կազմակերպելով Ճապոնիայում։ Նաև հաճախ բարեգործական համերգներ է անցկացնում Կորեայում։

Հայտնի երգչուհի է Ճապոնիայում[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 김연자(կոր.) // 위키백과, 우리 모두의 백과사전. — 2017-03-17.
  3. «Who is Kim Yonja?» (անգլերեն). Omnilexica. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Yonja Kim / Enka - japanese music. LP, CD, DVD. Catalog». www.enka.com.ua. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Յոնջա» հոդվածին։