Քիմ Դա Հյոն (կորեերեն՝ 김다현, մայիսի 28, 1998(1998-05-28)[1][2], Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Դահյոն[3]), հարավկորեացի երգչուհի և ռեփեր։ Twice խմբի ռեփեր և սաբ-վոկալիստ։

Քիմ Դահյոն
Ծննդյան թիվ՝մայիսի 28, 1998(1998-05-28)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր՝Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի, պարուհի, երգերի հեղինակ և ռեփեր
IMDb։ID 3768471

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

1998−2014: Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել
 
Դահյոնը Melon Music Awards-ում, 2017 թվականի դեկտեմբերին

Քիմ Դա Հյոնը ծնվել է 1998 թվականի մայիսի 28-ին Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում։ Առաջին անգամ աղջիկը հանրությանը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ Յություբում հրապարակվել է հայտնի «արծվի պար» տեսանյութը, որը հետագայում դարձել է վարակիչ[4]։ Միջնակարգ դպրոցում մասնակցել է պարային մրցույթի, երաժշտություն գրել։ Նրան նկատել են JYP Entertainment-ի աշխատակիցները։ Հայտնի է, որ Դահյոնը լսումների է մասնակցել YG Entertainment-ում և S. M. Entertainment-ում՝ JYP-ի հետ[5]։ Նա պաշտոնապես թրեյնի է դարձեկ 2012 թվականի հուլիսի 7֊ին[6]։ Նախադեբյուտային շրջանում հայտնվել է Got7֊ի «Stop Stop It» և Ույոնի «R. O. S. E» տեսահոլովակներում[7]։

2016 թվականի մարտին Դահյոնը Չեյոնի հետ ընդունվել է Հանլիմ արվեստի ավագ դպրոց[8]։ 2017 թվականի փետրվարի 10-ին ավարտել է այն[9]։

2015−ներկա։ «Տասնվեցերորդ», Twice-ի դեբյուտ և սոլո կարիերա

խմբագրել

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ JYP-ն Mnet-ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen), որտեղ գործակալության տասնվեց թրեյնիները պայքարել են Twice կանանց նոր խմբի կազմում նորամուտը նշելու հնարավորության համար։ Դահյոնն ընտրվում է որպես մասնակից[10]։

Twice-ի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին The Story Begins մինի ալբոմով[11]։

Հաղորդավար է եղել Korean Music Wave փառատոնում ԲիԹիԷս խմբի Վիի հետ։ Մասնակցել է KBS Song Festival-ին ԲիԹիԷս խմբի Ջինի և EXO խմբի Չանյոլի հետ։ 2018 թվականին եղել է Gaon Chart K-Pop Awards ամենամյա երաժշտական մրցանակի հաղորդավարուհին Super Junior խմբի Իթ Հիկի հետ միասին[12][13][14]։

Երգի հեղինակ

խմբագրել
Տարի Արտիստ Ալբոմ Երգ
2017 Twice Twicetagram «Missing U»

Սկավառակագրություն

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 ֆ Թայֆուն է տեղափոխվել նոր ուսանող Replies That Makes Us Flutterx Կամեո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Dahyun
  2. 2,0 2,1 https://twicejapan.com/feature/profile
  3. «TWICE's Dahyun Profile on Naver». Naver. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  4. «Twice's Dahyun mentions her 'eagle dance'». The Korea Herald. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  5. «Dahyun Auditioned for SM, JYP, and YG at the same time». All K-Pop. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  6. «Here's How Each TWICE Member Was Discovered, And Signed To JYP». Koreaboo. 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  7. «Viral 'eagle dance church girl' appears in JYP video». The Korea Times. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  8. «Hanlim Multi Art School Entrance Ceremony». BNT News. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  9. «TWICE's Dahyun Graduates From High School». Soompi. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  10. «'Sixteen' compete for spot in JYP's next girl group». The Korea Herald. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  11. «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE». Soompi. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  12. «BTS's V and TWICE's Dahyun To MC For "Korean Music Wave"». Soompi. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  13. «BTS's Jin to MC the KBS Gayo Daechukje along EXO's Chanyeol and TWICE's Dahyun». Bangtan Online. 2018 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  14. «Super Junior's Leeteuk And TWICE's Dahyun To MC Gaon Chart Music Awards + 1st Lineup Revealed». Soompi. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Դահյոն» հոդվածին։