Քիբերլի Ալան Ստյուարտ (անգլ.՝ Kimberly Alana Stewart, օգոստոսի 20, 1979(1979-08-20)[1], Holmby Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հեռուստատեսության պրոդյուսեր, ֆոտոմոդել և դիզայներ։

Քիմբերլի Ստյուարտ
Ծնվել էօգոստոսի 20, 1979(1979-08-20)[1] (45 տարեկան)
ԾննդավայրHolmby Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունմոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, դերասանուհի և նորաձևության դիզայներ
Ծնողներհայր՝ Ռոդ Ստյուարտ, մայր՝ Alana Stewart?

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Քիմբերլի Ալանա Ստյուարտը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 20-ին Հոլմբի Հիլսում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ երաժիշտ Ռոդ Ստյուարտի և նրա առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Ալանա Ստյուարտի ընտանիքում․ նրանք բաժանվել են 1948 թվականին։ Քիմբերլին ունի կրտսեր եղբայր՝ Շոն Ռեդերիկ Ստյուարտը, և 7 խորթ եղբայր և քույր։

Կարիերա

խմբագրել

Քիմբերլին 19 տարեկան հասակում իր կարիերան սկսել է որպես դիզայներ[2]։

Ավելի ուշ սկսել է նաև դերասանուհու, պրոդյուսերի և ֆոտոմոդելի կարիերան։ 2006 թվականին Ստյուարտը դարձել է ջինսի Blend ապրանքանիշի դեմքը։ Միևնույն ժամանակ թողարկել է նորաձև հագուստի սեփական գիծը և մշակել է կոշիկի գիծը։ Բրիտանակա FHM ամսագրի հարցման համաձայն՝ 2007 թվականին Քիմբերլին համարվել է աշխարհի ամենահետաքրքիր չամուսնացած կանանցից մեկը․ քվեարկողները գնահատել են թեկնածուներին ըստ հարստության և արտաքին տեսքի։

Անձնական կյանք

խմբագրել

2005 թվականի աշնանը Քիմբերլին նշանադրվել է դերասան Թալոն Թորիրոյի հետ[3][4]։

Նկատվել է ուելսցի դերասան Ռիս Իֆանի ընկերակցությամբ[5]։

2011 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Քիմբերլին հղի է դերասան Բենիսիո դել Տորոյից, չնայած նրանք գրեթե հարաբերություններ չունեին>[6][7]։ Նրանց դուստրը՝ Դելայլա Ստյուարտ դել Տորոն ծնվել է 2011 թվականի օգոստոսի 21-ին[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Wilde, John (2007 թ․ նոյեմբերի 16). «Kimberly Stewart: How Rod's girl rocked the USA». London: Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Kimberly Stewart to wed 'Laguna Beach' star». The Associated Press. 2005 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  4. «For The Record: Quick News On Talan Torriero And Kimberly Stewart». MTV. 2005 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Is Rhys Ifans back with Kimberly Stewart?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  6. Rainbird, Ashley (2011 թ․ ապրիլի 12). «Rod Stewart to become a grandfather as it is revealed Kimberly Stewart is pregnant with Benecio Del Toro's baby». London: Daily Mirror. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Rep Confirms to Life & Style: Kimberly Stewart Pregnant with Benicio Del Toro’s Baby», Life & Style, April 11, 2011
  8. «Kimberly Stewart Gives Birth to Baby Girl!». Us Weekly. 2011 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.