Քերոլ Էդգարյան

ամերիկացի գրող

Քերոլ Լուիզ Էդգարյան (անգլ.՝ Carol Louise Edgarian, ապրիլի 29, 1962(1962-04-29)), ամերիկահայ կին գրող, խմբագիր և հրատարակիչ։ Նյու Յորք Թայմս-ի գնահատմամբ՝ բեսթսելերների հեղինակ է։ Նրա լավագույն երկերն են համարվում «Ե՛լ, Եփրատ», «Զարմանքի երեք փուլերը » և «Վերա» վեպերը ։ Էդգարյանը համահիմնադիրն ու խմբագիրն է շահույթ չհետապնդող Narrative Magazine- ի , որը գեղարվեստական ու ոչ գեղարվեստական գրականության, պոեզիայի և արվեստի գործերի թվային հրատարակիչ է, ինչպես նաև հիմնադիրն է Narrative for Schools-ի, որի ծրագրերը ապահովում են անվճար ուսուցում և կրթական ռեսուրսներ ուսանողների ու մանկավարժների համար։ .

Քերոլ Էդգարյան
Ծնվել էապրիլի 29, 1962(1962-04-29) (62 տարեկան)
Մասնագիտությունվիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Ծնվել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նոր Բրիտանիա շրջանում, հայ ներգաղթյալների առաջին սերնդի ներկայացուցիչ հանդիսացող ծնողներից։ Մեծացել, հասակ է առել Հարթֆորդի շրջանում։ Հաճախել է Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում գործող Ֆիլիպսի ակադեմիա, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով Քինգսբերիի մրցանակը և Պամելա Վայդենմանի մրցանակը արվեստի բնագավառում։ Բարձր գնահատականներով է ավարտել նաև Սթենֆորդի համալսարանի բակալավրիատը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան ։

Քոլեջն ավարտելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և իր առաջին վեպը՝ «Ե՛լ, Եփրատ»-ը գրելու ընթացքում աշխատել է նաև որպես ազատ գրաֆիկով ճառեր, զեկուցումներ գրող՝ բարձր տեխնոլոգիաների և մանրածախ առևտրի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Լևի Շտրաուսի և Մեյֆիլդ Ֆոնդի աշխատակիցների համար։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Էդգարյանը գրական ասպարեզ է մուտք գործել իր դեբյուտային «Ե՛լ, Եփրատ» (1994) վեպով։ Այդ երկին նվիրված գրախոսականում The Washington Post-ը այն բնորոշում է որպես մի «գիրք, որին հատուկ ոգու, խելքի, մարդասիրության և վերջապես տենչանքների շռայլությունը հենց այն է, ինչ գրականությունը պետք է լինի, սակայն հազվադեպ է լինում այսօր՝ համարձակ, սրտաճմլիկ և հաստատող, որը կարգ ու իմաստ է հաղորդում մեր պատահական կյանքին»։ The Miami Herald-ը վեպն անվանել է «ապշեցուցիչ դեբյուտ», իսկ Mademoiselle ամսագիրը Էդգարյանի գրածն անվանել է «այնքան լավ, որ կարող է բիզ-բիզ կանգնեցնել ձեր պարանոցի մազերը»։ Վեպը, առաջին հրատարակության քսաներորդ տարելիցի առթիվ վերամշակված տարբերակով, վերահրատարակվել է 2015 թվականին՝ ի նշան նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի։

Էդգարյանի երկրորդ՝ «Զարմանքի երեք փուլերը » (2011) վեպը և՛ սիրո պատմություն է, և՛ սոցիալական տարեգրություն անհանգիստ Ամերիկայի մասին։ Գործողությունները տեղի են ունենում 2009 թվականին Սան Ֆրանցիսկոյում՝ ֆինանսական ճգնաժամի սկզբում։ Վեպը հրատարակվելու առաջին շաբաթվա ընթացքում ընդգրկվել է The New York Times-ի լավագույն վաճառվողների ցանկում, O Magazine-ն այն ընտրել է որպես Top Pick, իսկ IndieBound-ը՝ որպես ամսվա ընտրություն /Pick of the Month: Զարմանքի երեք փուլերը Ջանեթ Մասլինը The New York Times- ում բնորոշել է որպես «կատաղի ազդեցիկ» / furiously compelling[1], The Washington Post- ը՝ «հիանալի մշակված, հմտորեն դիպաշարված»[2], իսկ O Magazine- ը՝ «շռայլ, նրբագեղ և ճշմարիտ»[3]։

Էդգարյանի երրորդ վեպը՝ «Վերա»-ն, արտացոլում է Սան Ֆրանցիսկոն 1906 թվականին, պատմում է քաղաքի առաջատար տիկնոջ տասնհինգամյա դստեր մասին, ով մեծացել, հասակ է առել քաղաքն ավերած երկրաշարժին ու հրդեհին հաջորդած տարիներին։ Երկը կենտրոնանում է տեղահանումների, հասարակական ցնցումների և վերահայտնագործմյան թեմաների վրա։ Վերա (2021), ըստ O Magazine-ի, դարձել է ամենաակնկալված ընթերցվածքը[4], ՝ ամսվա Indiebound ընտրությունը[5], և ստացել է գրքացանկի աստղային գրախոսություն / a Booklist Starred Review[6]։ Իր գրախոսությունում Los Angeles Review of Books-ը Վերայի մասին գրել է. «Եթե կա մի գիրք, որը հրատապորեն խոսում է վշտի, ճկունության, վիրավորող միայնության և հավաքական հույսի մասին պատմության ամենամահաբեր համաճարակներից մեկի ժամանակ, դա Վերան է. աշխատանք, որը պետք է փայփայվի այն բանի համար, ինչ այն բացահայտում է իր էջերում և, հնարավոր է, ընթերցողի սրտում»[7]։

Էդգարյանի հիշարժան ստեղծագործություններից է նաև «Գրողի կյանքը. մտերմիկ մտքեր աշխատանքի, սիրո, ոգեշնչման և փառքի մասին» գիրքը, որը նա խմբագրել է Թոմ Ջենքսի հետ (Vintage):

Narrative Magazine-ը և Narrative for Schools-ը խմբագրել

2003 թվականին, իր առաջին վեպի հրատարակումից հետո Էդգարյանը Esquire-ի, Gentlemen's Quarterly-ի և Scribner-ի նախկին խմբագիր Թոմ Ջենքսի հետ համատեղ հիմնել է թվային հրատարակիչ և գրական կրթական հարթակ հանդիսացող Narrative Magazine-ը, որը շահույթ չհետապնդող ձեռնարկ է։

Narrative-ը հրատարակում է պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ, հարցազրույցներ և արվեստի մասին նյութեր պարունակով ամենշաբաթյա պարբերական, որոնց հեղինակները ինչպես կայացած, այնպես էլ նորահայտ գրողներ են։ Այն առաջարկում է սեզոնային մրցույթներ, մրցանակներ և կրթական ծրագրավորում Narrative for Schools-ի միջոցով։ Պլատֆորմին բաժանորդագրությունն անվճար է և ներառում է մուտք դեպի Narrative- ի գեղարվեստական գրականության, պոեզիայի, ոչ գեղարվեստական գրականության և արվեստի և «Narrative for the Schools» ծրագրավորման ամբողջ գրադարանը[8]։

2014 թվականին Էդգարյանը գործարկեց «Narrative for School»-ը, որպեսզի աջակցի ռեսուրսների պակաս ունեցող ուսուցիչներին և ուսանողներին՝ տրամադրելով կրթական այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ընթերցանության ուղեցույցները և վիդեո գրելու ձեռնարկները, որոնք կարող են օգտագործվել հիբրիդային դասարաններում, ինչպես նաև Narrative-ի գրադարանը։ Narrative-ը հայտնում է, որ Narrative for Schools-ն օգտագործվում է դասասենյակներում 35 երկրներում և ամբողջ Միացյալ Նահանգներում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Էդգարյանն ունի երեք չափահաս դուստր, ամուսնացած է Թոմ Ջենքսի հետ։ Նրանք ապրում են Հյուսիսային Կալիֆոռնիայում։

Մրցանակներ խմբագրել

  • 1994 ՀԱԿ Ազատության մրցանակ
  • Bay Area Book Reviewers պարբերականի սահմանած Լավագույն գեղարվեստական երկի մրցանակ (նոմինացված)
  • Տարվա լավագույն դեբյուտ (Chicago Tribune)

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Wife on the Rebound, Husband on the Edge", The New York Times. Retrieved on 2011-04-21.
  2. "Life's Lessons Skillfully Shared" Արխիվացված 2018-08-02 Wayback Machine, The Washington Post. Retrieved on 2011-04-21.
  3. "The Best and the Brightest", O Magazine. Retrieved on 2011-04-21.
  4. «The Most Anticipated Historical Fiction Novels». Oprah Daily. 2021 թ․ ապրիլի 29.
  5. «The March 2021 Indie Next List Preview». the American Booksellers Association. 2021 թ․ փետրվարի 2.
  6. «Booklist Editors' Choice: Adult Books, 2021, by | Booklist Online».
  7. «Los Angeles Review of Books». Los Angeles Review of Books. 2021 թ․ հունիսի 24.
  8. «Narrative Magazine | Writers, Fiction, Poetry, Storytelling, Nonfiction, Art». www.narrativemagazine.com.
  9. «Narrative for Schools | Narrative Magazine». www.narrativemagazine.com. 2018 թ․ մարտի 28.

Արտաքին հղումներ խմբագրել