Քերոլին Ռաֆայելյան (անգլ.՝ Carolyn Rafaelian, սեպտեմբերի 25, 1966(1966-09-25)), ազգությամբ հայ ամերիկացի դիզայներ, բարերար և գործարար կին։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։

Քերոլին Ռաֆայելյան
Carolyn Rafaelian
Ծնվել էսեպտեմբերի 25, 1966 (57 տարեկան)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունՀայաստանհայ
ԿրոնՔրիստոնեություն, հայ առաքելական[1]
ԿրթությունԼոս Անջելեսի ամերիկյան քոլեջ
Կարողություն$1 միլիարդ[2]
ՄասնագիտությունԴիզայներ
Գործունեությունգործարար, բարերար
Աշխատավայր«Ալեքս և Անի» ընկերություն

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայելյանի հայրը ոսկերչական ընկերությունը հիմնադրել է 1966 թվականին, որտեղ Քերոլինը և իր քույրը որպես պատիժ աշխատում էին, երբ անկարգություն էին անում[3]։ Հետագայում նա իր հորն օգնել է ոսկերչական ապրանքների դիզայնի հարցում[4]։

1994 թվականին նա սկսել է իր անհատական բիզնես ուղին։ 2002 թվականին Քերլինը՝ իր քույր Ռեբեկայի հետ դարձան հոր ոսկերչական «Սիներամա» ընկերության համասեփականատերեր[5]։

Բիզնես գործունեություն խմբագրել

2004 թվականին Ռաֆայելյանն իր երկու դուստրերի անուններով հիմնադրեց «Ալեք և Անի» ընկերությունը[4]։ Ապրանքանիշը սկսեց ընդամենը հինգ մատանուց և աստիճանաբար ընդլայնեց տեսականին[5]։ Նա նաև Ռոդ Այլենդի գինեգործական «Carolyn’s Sakonnet Vineyard» ընկերության սեփականատերն է[6]։ Ռաֆայելյանն ունի նաև սրճարան («Teas and Javas»)[7]։

Ռաֆայելյանը Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում գտնվող 60-սենյակ ունեցող «Belcourt of Newport» պատմական թանգարանի սեփականատերն է[8]։

Ալեքս և Անի խմբագրել

2010 թվականին Ռաֆայելյանի «Ալեքս և Անի» ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն։ 2015 թվականին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ֆինանսական ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։

2016 թվականի հունիսին Forbes-ը Ռաֆայելյանին ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ռաֆայելյանը ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Carolyn Rafaelian». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  2. #22 Carolyn Rafaelian
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Michelle Smith (2009 թ․ հունիսի 30). «Interview: Carolyn Rafaelian of Alex and Ani». The Gloss. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 Leigh Buchanan (2013 թ․ ապրիլ). «The Disciplined and the Divine: An Unlikely Partnership». Inc. Magazine. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Phillip Silverstone (2013 թ․ օգոստոսի 3). «Wining about the Good Life: The Genius of Wine». Montgomery News. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  7. JUDITH OHIKUARE (2013 թ․ մայիսի 31). «Alex and Ani CEO: 'My Job Was to Discourage People'». CEO Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Darrell Hofheinz (2013 թ․ հունվարի 25). «Rafaelian's new townhouse: Location was key». Palm Beach Daily News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Carolyn Rafaelian Joins Forbes’ Richest Self-Made Women List

Արտաքին հղումներ խմբագրել