Քերոբե Լիմոնճյան

հայ թարգմանիչ

Քերոբե Լիմոնճյան (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1929), հայ արձակագիր։

Քերոբե Լիմոնճյան
արմտ. հայ.՝ Քերովբէ Լիմօնճեան
Ծնվել է1870
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1929
Գրական անունԼինոքե
Մասնագիտությունթարգմանիչ
Քերոբե Լիմոնճյան Վիքիդարանում

Ծնվել է Կ. Պոլսում։ 1880-ականների կեսերից իր ստորագրությամբ կամ Լինոքե ծածկանունով պոլսահայ մամուլում տպագրել է գեղարվեստական ստեղծագործություններ։ Տարբեր թերթերում և առանձին գրքերով լույս է ընծայել ծավալուն վեպեր, որոնց մի մասը պարզ փոխադրություններ են կամ թարգմանություններ օտար լեզուներից, ինչպես՝ «Օրիորդ Պելի Պրաուն» (Կ. Պոլիս, 1890), «Կորտոն հրամանատարը» (1890), «Երկաթագործը» (1889), «Հիմար Հիսնապետը» (1890), «Սիրո գաղտնիքը» (թերթոն՝ «Սուրհանդակ» պարբերականում), «Չարագործին վախճանը» (տպված նույն թերթում) և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 29.