Քեննեթ Ջեյմս (Քեն) Թոփալյան (անգլ.՝ Kenneth James (Ken) Topalian, հուլիսի 5, 1963(1963-07-05)[1], Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկահայ բոբսլեյիստ (ղեկասահնակորդ)[2], 1994 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, ներկայացրել է Հայաստանը[3]։ Ջո Ալմասյանի հետ[4] առաջին մարզիկներն են եղել, որոնք Հայաստանը ներկայացրել են Օլիմպիական խաղերում[5]։

Քեն Թոփալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բոբսլեիստ
Երկիր՝ Հայաստան և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 5, 1963(1963-07-05)[1] (60 տարեկան)
Ծննդավայր՝Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Քեն Թոփալյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 3-ին ԱՄՆ-ի Փոթաքեթ քաղաքում[2]։ Ավագ դպրոցում զբաղվել է արգելավազքով, բայց դադարել է հանդես գալ, երբ ընդունվել է Ռոդ Այլենդի համալսարան։ Աշխատել է Փոթաքեթում՝ ավտոտեխսպասարկման կայանում[6]։

1992 թվականին ընկերոջ՝ Ջո Ալմասյանի հետ թիմ է կազմել՝ Լիլեհամերի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում բոբսլեյի մրցումներին մասնակցելու համար։ Նրանց ոգեշնչել է նախկին սահնակորդ Փոլ Վարադյանը, ով ճանաչում էր Թոփալյանին և Ալմասյանին Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի Պրովիդենսի մասնաճյուղից[6]։

1992 թվականի վերջից Թոփալյանն ու Ալմասյանը ուրբաթ օրերը գնում էին Լեյք Փլեսիդում գտնվող օլիմպիական ուսումնամարզական կենտրոն, որտեղ հանգստյան օրերին մարզվում էին ամերիկացի բոբսլեյիստ Ջիմ Հիկիի ղեկավարությամբ[6]։ Նրանք բոբ էին վարձակալել 1600 դոլարով[7]։

Նրանք Հայաստանի հավաքականում խաղալու թույլտվություն են ստացել Օլիմպիական խաղերի մեկնարկից երկուսուկես շաբաթ առաջ։ Մրցաշարում զբաղեցրել են 36-րդ տեղը՝ չորս մրցավազքի հանրագումարում ցույց տալով 3 րոպե 39,81 վայրկյան արդյունք՝ 9 վայրկյան զիջելով հաղթողներ Գուստավ Վեդերին և Դոնատ Ակլինին՝ Շվեյցարիայից[8]։

Օլիմպիական խաղերից հետո Թոփալյանն ու Ալմազյանն չեն մասնակցել մրցաշարերի[6]։ Հետագայում Թոփալյանը զբաղվել է ձեռներեցությամբ, Ռոդ Այլենդում ուներ մի քանի ավտոսրահներ և մեքենաների վերանորոգման արհեստանոցներ[6]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի երեք երեխա[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sports-Reference.com
  2. 2,0 2,1 «Ken Topalian». Olympedia. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  3. Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al. "Joe Almasian Olympic Results". Olympics at Sports-Reference.com.
  4. «Westford man's Olympic experience was one remarkable journey». Lowell Sun. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  5. «Olympic Flame Still Burns with Almasian». Armenia Weekly. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Olympedia – Ken Topalian». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 Tom Vartabedian (2013 թ․ փետրվարի 4). «Hitching a Ride on Dreams and a Prayer». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Olympedia – Two, Men». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.