Քենիայի ազգային թատրոն (անգլ.՝ Kenya National Theatre), բացվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, 1952 թվականին[1]։ Պատկանում է Քենիայի մշակութային կենտրոնին, որը համարվում է Քենիայի ազգային ժառանգության ու մշակույթի նախարարության կիսանկախ գործակալություն[2]։

Քենիայի ազգային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Քենիա
Գտնվելու վայրըՆայրոբի
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 6, 1952

Թատրոնի մասին խմբագրել

Թատրոնին կից գործում է 1968 թվականից բացված Ազգային թատերական դպրոցը, որտեղ դասավանդվում է դրամատուրգիայի վարպետություն[3]։ 1959 թվականին թատրոնում անց է կացվել Քենիայի առաջին ամենամյա թատերական փառատոնը, որը թատրոնը հյուրընկալել է մինչև 1982 թվականը, որից հետո փառատոնն սկսել է անցկացվել Քենիայի բոլոր ութ շրջաններում[4]։

2013 թվականի դեկտեմբերին թատրոնը փակվել է վերանորոգման համար, որը նախատեսված էր ավարտել 8 ամսվա ընթացքում։ Թատրոնի վերանորոգումը ընդգրված էր Քենիայի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառումների ընդհանուր ծրագրի մեջ։ 100 միլիոն շիլլինգի ծախսն իր վրա է վերցրել East African Breweries գարեջրագործության ընկերությունը[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Найроби (столица Кении) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «Kenya National Theatre» (անգլերեն). Վերցված է 2014-03-26-ին.
  3. Simon Gikandi, Evan Mwangi (2007). «The Columbia Guide to East African Literature in English Since 1945». Google.Книги (անգլերեն). Columbia University Press. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  4. Simon Gikandi, Evan Mwangi (2007). «The Columbia Guide to East African Literature in English Since 1945». Google.Книги (անգլերեն). Columbia University Press. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  5. GEORGE ORIDO (2013 թ․ դեկտեմբերի 9). «National theatre set for Sh100m facelift» (անգլերեն). The Standard. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  6. REMMY MURULE (2013 թ․ դեկտեմբերի 10). «Kenya: National Theatre Secures Funds for Renovation» (անգլերեն). AllAfrica. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.