Քեիփի (խնջույք)

ավանդական ճաշկերույթ, հյուրասիրություն Վրաստանում

Քեիփի (վրաց.՝ ქეიფი ) կամ տոնական սուփրա, ավանդական ճաշկերույթ, խնջույք Վրաստանում[1][2]։

«Երեք ազնվականների կեիփին ». վրացի նաիվ նկարիչ Փիրոսմանի

Պատմություն

խմբագրել

Հին Վրաստանում գարնանը քեիփի է անցկացվել ամբողջ գյուղի համար։ Գյուղի կանայք հոգում էին, որ ուտելիքն անընդհատ լրացվի, թամադայի կամ սեղանավարի կենաց ասելու ընթացքում։ Ավանդույթը թելադրում է, որ ոչ մի մասնակից չի կարող դիպչել իր գինու գավաթին, քանի դեռ կենացը չի ավարտվել[3]։

Կանոններ և սովորություններ

խմբագրել

Իր «Vintage. The Story of Wine» գրքում գինու էքսպերտ անգլիացի Հյու Ջոնսոնը նշել է, որ որոշ քեիփիի ժամանակ կարող են լինել 20 կամ ավելի կենացներ, որոնց միջև կան որոշ ընդմիջումներ՝ ապահովելու համար, որ ոչ ոք չափից դուրս հարբած չլինի, քանի որ ներխուժման մշտական սպառնալիքը պահանջում էր, որ գյուղում բոլորը բավական սթափ լինեն պայքարելու համար։ Նաև նշել է, որ «Վրացական սովորություն է գինու ամանը ցամաքեցնելը, հետո վերջին կաթիլները դեն նետել. դրանք քո թշնամիների թվում են»[4]։

Թամադան կենացների ընթացքում ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ է հայտարարում։ Հատուկ կենացներ կան, ոնոնք ըստ ծեսի պետք է ուղեկցվեն երգով կամ արձակով։ Ուրախության ու տխրության, կռվի ու աշխատանքի պահերին երգերը մշտապես ուղեկցել են վրացիներին։ Հին վրացական խմելու երգերը մեղեդային են, բազմաձայն և բավականին բարդ։ Այդ երգերից որոշները երաժշտական ուղեկցության կարիք ամենևին չունեն. տղամարդկանց երգչախումբն է ստեղծում երաժշտական ֆոնը։ Ժամանակակից խմելու երգերը սովորաբար կատարվում են կիթառի կամ դաշնամուրի նվագակցությամբ։ Խմելու հատուկ երգեր և հարսանեկան երգեր (եթե դա հարսանեկան խնջույք է), ինչպես նաև հումորով լի երգեր են երգում հյուրերը երեկույթում մրցույթի ընթացքում։

Եթե խնջույքի տրածքում բավական տեղ կա, քեիփիի ժամանակ կարող են պարել ժողովրդական պարեր։ Այս պարերում, ինչպես նաև սեղանի շուրջ նստած տղամարդիկ պետք է լինեն ջենթլմեններ և աշխատեն լինել շատ քաղաքավարի և հարգալից տիկնանց նկատմամբ։ Ի տարբերություն քեիփիի, «քելեխի» (հոգեհացի խնջույքներում) ճաշկերույթի ժամանակ ընդունված չէ ոչ մի երգ ու պար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Georgians at World Cultures
  2. Jones, Stephen (2013). Georgia: A Political History Since Independence. I.B. Tauris. էջ 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին – via Google Books.
  3. Goldstein, Darra (1999). The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia (անգլերեն). University of California Press. ISBN 978-0-520-21929-8.
  4. Hugh Johnson, Vintage: The Story of Wine pg 15. Simon and Schuster 1989

Գրականություն

խմբագրել
  • Darra Goldstein (1999), The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia. University of California Press, 0-520-21929-5.

Արտաքին հղումներ

խմբագրել