Քեթրին Ղազարյան

ամերիկացի քաղաքական գործիչ

Քեթրին Ղազարյան[1] (հունիսի 25, 1990(1990-06-25), East Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ռոդ Այլենդի ներկայացուցիչների պալատի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ և նահանգի 63-րդ շրջանի ներկայացուցիչ՝ 2013 թվականի հունվարի 1-ից։

Քեթրին Ղազարյան
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան և Բերնարդ քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 25, 1990(1990-06-25) (33 տարեկան)
Ծննդավայր East Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կրթություն խմբագրել

2008 թվականին Ղազարյանը ավարտել է Սբ. Մարիամի օրիորդաց ակադեմիան։ 2012 թվականին ավարտել է Բարնարդի քոլեջի քաղաքաշինության և տնտեսագիտության բակալավրի բաժինը[2]։

Ընտրություններ խմբագրել

2012 թվականին, երբ 63-րդ շրջանի Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտո դա Սիլվայի պաշտոնաթողումից հետո Ղազարյանը մասնակցել է կուսակցության առաջնային ընտրություններին՝ հավաքելով 829 ձայն (36.7%) և 2012 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններին՝ 4227 ձայն (69.7%) և հավաքած ձայների քանակով հաղթել է անկուսակցական Դեյվիդ Սալիվանին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Katherine Kazarian's Biography». Project Vote Smart. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. «State of Rhode Island General Assembly». State of Rhode Island General Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. «2012 Statewide Primary, Representative in General Assembly District 63». Providence, Rhode Island: Secretary of State of Rhode Island. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  4. «2012 General Election, Representative in General Assembly District 63». Providence, Rhode Island: Secretary of State of Rhode Island. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել