Քեթի Դորես

բրիտանացի կենսաքիմիկոս

Քեթրին Ջեյն Դորես (անգլ.՝ Katherine Jane Doores, , Միացյալ Թագավորություն), բրիտանացի կենսաքիմիկոս, ով Լոնդոնի Թագավորական քոլեջի իմունոլոգիայի և մանրէաբանության դպրոցում ավագ դասախոս է։ COVID-19 համավարակի ընթացքում Դորեսը ուսումնասիրել է հակամարմինների առկայության մակարդակը արյան մեջ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների շրջանում[3]։

Քեթի Դորես
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան (հուլիսի 1, 2003)[1] և Օքսֆորդի համալսարան (փետրվարի 21, 2008)[1]
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼոնդոնի թագավորական քոլեջ[1], Սկրիպսի ինստիտուտ, Օքսֆորդի համալսարան[2] և Լոնդոնի թագավորական քոլեջ

Երիտասարդական շրջան և կրթություն խմբագրել

Դորեսը ծնվել է Միացյալ Թագավորությունում։ 2003 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է քիմիայի մագիստրոսի աստիճան։ 2008 թվականին Օքսֆորդի համալսարանում պաշտպանել է գիտությունների թեկնածուի աստիճան օրգանական քիմիայի բնագավառում։ Գիտական ղեկավարն է եղել Բեն Գ. Դեվիսը[4]։ 2013 թվականին Սքրիպսի հետազոտական ինստիտուտի Իմունոլոգիայի և մանրէաբանության բաժնում ավարտել է հետդոկտորական աշխատանքը, Լա Հոյա, Կալիֆոռնիա։

Հետազոտություններ և աշխատանք խմբագրել

Երբ Դորեսը Օքսֆորդում գիտական աստիճան ունեցող ուսանող էր, պրոֆեսոր Դեվիսի լաբորատորիայում ուսումնասիրում էր գլիկոիմունոլոգիան[5]։ Գլիկոիմունոլոգիան զարգացող հետազոտական ոլորտ է,որը ուսումնասիրում է, թե ինչպես են իմունային պրոցեսներին մասնակցում նաև ածխաջրերը։ Սքրիպտի հետազոտական ինստիտուտում հետդոկտորական աշխատանքում Դորեսը ուսումնասիրել է ՄԻԱՎ-ը և նրա ընդհանուր չեզոքացնող հակամարմինների գլիկոբիոլոգիան[6]։ Սկրիպսում Դորեսը աշխատում էր Դենիս Բարտոնի հետ,որտեղ ուսումնասիրում էր «ծաղկի նման» ՄԻԱՎ-ի սպիտակուցային թաղանթը։ Այս թաղանթի օգնությամբ վիրուսը թափանցում է թիրախ բջիջներ և պաշտպանում է վիրուսը չեզոքացնող հակամարմիններից (գլիկաներից)[7]։ Հետազոտելով այս սպիտակուցային թաղանթը՝ Դորեսը ուզում էր հստակեցնել այն մասերը, որոնք մասնակցում են հարուցող գործընթացին։ Չեզոքացնելով այդպիսի հատվածները` Դորեսը հույս ուներ կանխել ՄԻԱՎ վարակը[7][8]։

2013-2017 թվականներին Լոնդոնի Թագավորական քոլեջում դասավանդել է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում։ Դորեսին շնորհվել է բժշկական հետազոտությունների խորհրդի կրթաթոշակ ՝ Թագավորական քոլեջում սեփական լաբորատորիան ստեղծելու համար։ 2017 թվականին դարձել է մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության երիտասարդ գիտնական[9]։ Իսկ 2017թվականին Լոնդոնի Թագավորական քոլեջում ինֆեկցիոն հիվանդությունների ֆակուլտետում արդեն ավագ դասախոս դարձավ։

Շատ վիրուսային հարուցիչներ ունեն ածխաջրային թաղանթ։ Դորեսը հետազոտեց այս ածխաջրերի ազդեցությունը տիրոջ օրգանիզմում։ Նա հույս ուներ,որ հասկանալով այս ածխաջրերի դերը,հնարավոր կլինի մշակել նոր թերապևտիկ ռազմավարություններ և ստեղծել պատվաստանյութեր։ Նոր բուժման մեթոդներ գտնելու հետ մեկտեղ, Դորեսին հետաքրքրում էր, թե ինչպես է օրգանիզմը ճանաչում ախտածիններին ածխաջրածնային հակամարմինների օգնությամբ[10]։ Նրա հետազոտման առարկան է եղել հիմնականում ՄԻԱՎ-1-ի ածխաջրային անտիգենները[10]։ ՄԻԱՎ-1-ի գլիկոպրոտեիդային թաղանթում (GP120) կան N-կապող գլիկաններ(N-linked-glycans). Այս գլիկանները թիրախ են ընդհանուր չեզոքացնող հակամարմինների և Դորեսը ուսումնասիրում է այդ հակամարմինների զարգացումը կենդանի օրգանիզմում[10]։ Սա կխթանի նոր պատվաստանյութերի ստեղծմանը,որոնք նպաստում են հակամարմինների առաջացացմանը և պաշտպանում պաթոգեն մանրէներից[10]։

COVID-19 համավարակի ընթացքում Դորեսը ուսումնասիրել է հակամարմինների մակարդակը արյան մեջ, կորոնավիրուսով հիվանդացած պացիենտների շրջանում Գայի և Սուրբ Թոմասի հիմնադրամում (անգլ -Guy's and St Thomas'NHS Foundation Trust)[11][12]: Նրա հետազոտությունը ցույց տվեց, որ չնայած կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդների 60% - ի մոտ առաջացավ արագ իմունային պատասխան, նրանցից միայն 17% - ի մոտ պահպանվեց այն երեք ամիս անց[3][13][14]։ Որոշ դեպքերում հիվանդների մոտ ամբողջովին չեզոքացել է հակամարմինների ազդեցութնունը[3]։ Այս արդյունքներից կարող ենք եզրակացնել,որ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ օրգանիզմը չունի կայուն իմունիտետ և մարդիկ կարող են նորից վարակվել վարակի երկրորդ ալիքի ժամանակ[3]։

Ընտրված հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://orcid.org/0000-0002-5507-1725
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. 3,0 3,1 3,2 3,3 Sample, Ian (2020 թ․ հուլիսի 12). «Immunity to Covid-19 could be lost in months, UK study suggests». The Guardian.
  4. Doores, Katie J. (2007). Novel Methods for the Synthesis of Glycoimmunological Probes (PhD). University of Oxford. Mathematical and Physical Sciences Division. OCLC 232193273.(չաշխատող հղում)
  5. «The Davis Group - Former Members». The Davis Group. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Viral Glycobiology: Chemistry of Infection and Therapeutics». Royal Society of Chemistry. 2010 թ․ ապրիլի 13.
  7. 7,0 7,1 «Hitting a Moving Target: AIDS Vaccine Could Work Against Changeable Site on HIV». News & Views. La Jolla, CA: The Scripps Research Institute. 14 (17). 2014 թ․ հունիսի 2.
  8. Sok, D.; Doores, K. J.; Briney, B.; Le, K. M.; Saye-Francisco, K. L.; Ramos, A.; Kulp, D. W.; Julien, J.-P.; Menis, S.; Wickramasinghe, L.; Seaman, M. S.; Schief, W. R.; Wilson, I. A.; Poignard, P.; Burton, D. R. (2014 թ․ մայիսի 14). «Promiscuous Glycan Site Recognition by Antibodies to the High-Mannose Patch of gp120 Broadens Neutralization of HIV». Science Translational Medicine. 6 (236): 236ra63–236ra63. doi:10.1126/SCITRANSLMED.3008104. PMC 4095976. PMID 24828077. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Կաղապար:Wikidata+icon
  9. «EMBO welcomes 28 new young investigators». American Association for the Advancement of Science (AAAS) (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 25.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «The Doores Lab». Kings College London (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  11. Seow, Jeffrey; Graham, Carl; Merrick, Blair; Acors, Sam; Steel, Kathryn J.A.; Hemmings, Oliver; O'Bryne, Aoife; Kouphou, Neophytos; Pickering, Suzanne; Galao, Rui; Betancor, Gilberto; Wilson, Harry D; Signell, Adrian W; Winstone, Helena; Kerridge, Claire; Temperton, Nigel; Snell, Luke; Bisnauthsing, Karen; Moore, Amelia; Green, Adrian; Martinez, Lauren; Stokes, Brielle; Honey, Johanna; Izquierdo-Barras, Alba; Arbane, Gill; Patel, Amita; OConnell, Lorcan; O Hara, Geraldine; MacMahon, Eithne; Douthwaite, Sam; Nebbia, Gaia; Batra, Rahul; Martinez-Nunez, Rocio; Edgeworth, Jonathan D.; Neil, Stuart J.D.; Malim, Michael H.; Doores, Katie (2020 թ․ հուլիսի 11). «Longitudinal evaluation and decline of antibody responses in SARS-CoV-2 infection» (PDF). medRxiv (preprint). doi:10.1101/2020.07.09.20148429.
  12. «Covid-19 antibodies can decline over time, research suggests». Kings College London. 2020 թ․ հուլիսի 13.
  13. Newman, Cathy; Doores, Katie (13 July 202). «'Perhaps we're not going to be producing long-term antibody responses that would prevent infection' – Dr Katie Doores, King's College London». Channel 4 (բրիտանական անգլերեն).
  14. Ellyatt, Holly (2020 թ․ հուլիսի 14). «Immunity to the coronavirus may last only a few months, UK study finds». CNBC (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել