Քարոլայնա Սլիմ (անգլ.՝ Carolina Slim օգոստոսի 22, 1923(1923-08-22), Leasburg, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - հոկտեմբերի 22, 1953(1953-10-22), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի կիթառահար և երգիչ, որը զբաղվել է «պիեմոնտյան բլյուզ» ոճով[2]։ Նրա ամենահայտնի երգերն են եղել «Black Cat Trail»-ը և «I' ll Never Walk In Your Door»-ը[1]։ Նա իր համեմատաբար կարճ երաժշտական կարիերայի ընթացքում օգտագործել է տարբեր կեղծանուններ, մասնավորապես՝ Քաունթրի Փոլ, Ջամին Ջիմ, Լեյզի Սլիմ Ջիմ, Փոլ Հովարդ[3]։ Ընդհանուր առմամբ կատարողը ձայնագրել է 27 երգ, սակայն երաժշտական կարիերայից դուրս նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի չեն նաև տարբեր բեմական անունների օգտագործման ստույգ պատճառները[2]։

Քարոլայնա Սլիմ
Ծնվել էօգոստոսի 22, 1923(1923-08-22)
ԾննդավայրLeasburg, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 22, 1953(1953-10-22) (30 տարեկան)
Մահվան վայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, երգիչ և կիթառահար

Կենսագրություն խմբագրել

Քարոլայնա Սլիմը (իսկական անուն՝ Էդվարդ Հյուզ, անգլ.՝ Edward P. Hughes) ծնվել է ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Լիսբուրգ քաղաքում։ Կիթառ նվագել սովորել է հորից, նրա վրա երաժշտական ազդեցություն են ունեցել Լայթնին Հոփքինսը և Բլայնդ Բոյ Ֆուլերը[2][4]։ Ավելի ուշ թափառական երաժշտի աշխատանք է գտել Հյուսիսային Կարոլինայի Դյուրեմ քաղաքի շրջակայքում[5]։

1950 թվականին երաժիշտը տեղափոխվել է Նյուարկ՝ Նյու Ջերսի նահանգի ամենամեծ քաղաքը։ Այնտեղ «Savoy» լեյբլում կայացել է նրա դեբյուտը ձայնագրության մեջ՝ Կարոլայնա Սլիմ կեղծանունով[2]։ Նրա առաջին սինգլը՝ «Black Chariot Blues»-ը, ձայնագրվել է 1950 թվականի հուլիսի 24-ին, թողարկվել է «Acorn Records»-ում (Acorn 3015)՝ «Savoy»-ի դուստր լեյբլում[3]։ 1951 և 1952 թվականներին երաժիշտը ութ երգ է ձայնագրել Նյու Յորքի «King Records» ստուդիայում՝ այս անգամ օգտագործելով Քաունթրի Փոլ կեղծանունը[2][6]։ Հենրի Գլովերը, որը այդ ձայնագրությունների ժամանակ հանդիպել է Սլիմին, ավելի ուշ ասել է, որ նա «այն ժամանակ շատ հիվանդոտ երիտասարդ էր»[6]։ Սլիմի ոճը համատեղում էր պիեմոնտյան բլյուզը, որը հատկապես նկատելի էր այնպիսի երգերում, ինչպիսիք են «Carolina Boogie» և Ֆուլլերի «Rag Mama Rag»-ի քավեր տարբերակը՝ Հոփքինսի ազդեցությամբ, որը նրան ավելի ու ավելի շատ էր մղում դեպի Տեխասի բլյուզը[5]։ Երբեմն Սլիմը օգտագործում էր լվացքի տախտակ, ինչպես նաև սովորական կիթառ՝ մի տեսակ ընդգծելով իր կարոլինյան արմատները[5]։

Նրա ձայնագրությունները մեծ ժողովրդականություն չեն վայելել, բայց բավականաչափ վաճառվել են, որպեսզի նա պահպանի իր պայմանագիրը ձայնագրող ընկերության հետ։ 1952 թվականի հունիսին Սլիմը ձայնագրել է «Savoy Records»-ի համար ևս չորս երգ, որոնք վերջիններն էին[5]։

Կարոլինա Սլիմը մահացել է Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում սրտի կաթվածից, որը տեղի է ունեցել մեջքի հետ կապված խնդիրների վիրահատության ժամանակ։ Նա 30 տարեկան էր[2]։

1994 թվականին «Document Records» լեյբլը թողարկել է «Complete Recorded Works 1950-1952» հավաքածուն («1950-1952 ձայնագրությունների ամբողջական հավաքածու»), որում ներառված էին նրա կյանքի ընթացքում ձայնագրած բոլոր 27 երգերը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Doc Rock. «The 50s and earlier». The Dead Rock Stars Club. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Charlotte Dillon. «Carolina Slim». Allmusic. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Carolina Slim discography». Wirz.de. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Carolina Slim (1923-1953)». Negroartist.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Landis Lacey (2003). «Carolina Slim». Tot.lib.unca.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 Tracey, Steven C. Going to Cincinnati: A History of the Blues in the Queen City. — 1st. — Champaign: University of Illinois Press, 1993. — С. 140. — ISBN 0-252-01999-7
  7. «Complete Recorded Works 1950-1952 - Carolina Slim | Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.