«Քարե հյուրը» (ռուս.՝ «Каменный гость»), խորհրդային գունավոր ֆիլմ-օպերա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Գորիկերը[1]։ Ալեքսանդր Պուշկինի ողբերգության սյուժեի հիման վրա Ալեքսանդր Դարգոմիժսկու գրած համանուն օպերայի էկրանավորումն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Բորիս Խայկին։ Գլխավոր պարտիաները կատարում են Մեծ թատրոնի աստղերը՝ Վլադիմիր Ատլանտովը, Թամարա Միլաշկինան, Ալեքսանդր Վեդերնիկովը, Թամարա Սինյավսկայան և Արթուր Էյզենը։ Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։

Քարե հյուրը
ռուս.՝ Каменный гость
Երկիր ԽՍՀՄ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գորիկկեր
ԴերակատարներՎլադիմիր Ատլանտով
ՕպերատորԼեոնիդ Կոսմատով
ԵրաժշտությունԱլեքսանդր Դարգոմիժսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1967 թվականի մայիսի 17-ին։

Սյուժե

խմբագրել

Դոն Գուանը, որը Մադրիդից արտաքսվել է մրցակիցների սպանության համար, գաղտնի վերադարձել է այնտեղ իր հավատարիմ ծառա Լապորելոյի հետ։ Նա թաքնվում է Մադրիդի մերձակայքում գտնվող վանական գերեզմանատանը։ Հիշելով նախկին արկածները՝ նա պատրաստվում է շարունակել դրանք։ Վանականից Դոն Գուանն իմանում է, որ այդ գերեզմանոց ամեն օր այցելում է Դոնա Աննան՝ սպանված հրամանատարի այրին։ Տեսնելով նրան՝ Դոն Գուանը որոշում է ծանոթանալ նրան հետ։

Դերերում

խմբագրել
  • Վլադիմիր Ատլանտով – Դոն Գուան (երգում է ինքը)
  • Իրինա Պեչերնիկովա – Դոնա Աննա (երգում է Թամարա Միլաշկինան)
  • Եվգենի Լեբեդև – Լապորելլո (երգում է Ալեքսանդր Վեդերնիկովը)
  • Լարիսա Տրեմբովելսկայա – Լաուրա (երգում է Թամարա Սինյավսկայան)
  • Գեորգի Շևցով – Դոն Կառլոս (երգում է Միխայիլ Կիսելյովը)
  • Գուրգեն Թոնունցմիաբան (երգում է Արթուր Էյզենը)
  • Ֆեոդոր Նիկիտին – առաջին հյուր (երգում է Անատոլի Օրֆենովը)
  • Ալեքսանդր Լոկշին – երկրորդ հյուր
  • Ալեքսեյ Գելևա – հրամանատարի արձանը (երգում է ինքը)
  • Էմանուել Գելլեր – պանդոկի տեր
  • Վիկտոր Կուլակով
  • Լյուդմիլա Վլասովա
  • Լյուդմիլա Դիանովա
  • Մաքս Մաքսիմով

Երաժշտություն

խմբագրել
  • Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության օպերային-սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Բորիս Խայկին

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Գորիկկեր
  • Սցենարի հեղինակներ՝ Վլադիմիր Գորիկկեր, Անդրեյ Դոնատով՝ Ա. Ս. Դարգոմիժսկու համանուն օպերայի և Ա. Ս. Պուշկինի ողբերգության հիման վրա
  • Օպերատոր՝ Լեոնիդ Կոսմատով
  • Բեմադրող նկարիչներ՝ Սերգեյ Վորոնկով, Պոպոլիտ Նովոդերյոժկին
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Զորին
  • Մոնտաժող՝ Վալենտինա Կուլագինա

Տեխնիկական տվյալներ

խմբագրել
  • Սովորական ֆորմատ
  • Գունավոր
  • Ժամանակը՝ 88 րոպե

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քարե հյուրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել