Քարե թաս, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի թանգարանի հավաքածուում գտնված եզակի քարե տարա։ Քարե թասի վրա փորագրված են հունարեն-հայերեն ոչ ամբողջովին հասկանալի արձանագրություններ[1]։ Արձանագրության ուսումնասիրությունները թասի ծագման հետ կապված հստակ տեղեկություն չեն տալիս[2]։

Նկարագրություն խմբագրել

Մեծ թասը (առավելագույն խորությունը՝ 31 սմ, բարձրությունը՝ 20 սմ) պատրաստված է տեղական փափուկ կրաքարից։ Թասի հիմքը հարթ է, եզրերին փորագրված են բարձրացող կետանախշեր, նմանատիպ կետեր փորագրված են չորս բռնակներից յուրաքանչյուրի վրա։ Թասի արտաքին մակերեսը զարդարված է վեր բարձրացող շեղանկյուն և եռանկյուն նախշերով։ Այն եզակի է հնագիտական պեղումների մեջ։ Հայերեն չորս արձանագրությունները գրված են բռնակների միջև գտնվող հատվածում։ Բոլոր չորսն էլ անհասկանալի են, բացառությամբ սուրբ անունները՝ «Հիսուս, Քրիստոս, Տեր, Աստված»։ Թասի եզրերին փորագրված հունարեն տառերը ևս անհասկանալի են։ Հայտնի չէ՝ երբ է թասը հանձնվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թանգարանին. գրառումներ չեն պահպանվել։

Թասի առաջին լուսանկար խմբագրել

20-րդ դարում ռուսական հնագիտական ուսումնասիրությունները ընդհատվեցին. Առաջին համաշխարհային պատերազմ, ռուսական հեղափոխություն, ռուսական Օրթոդոքս եկեղեցում պառակտում։ 1928-1929 թվականներին ռուս երկու գիտնականներ՝ Գրիգոր և Ելիզավետա Լուկիանովները, նոր ուսումնասիրություն կատարեցին Ձիթենյաց լեռան վրա տեղակայված ռուսական հողակտորների վրա և փորձեցին տեսակավորել Կապուստինի հնագիտական հավաքածուն[3]։ Ձիթենյաց լեռան վրա Ե. Լուկիանովի կողմից կատարված բյուզանդական պեղումների լուսանկարներից մեկը (1939) ցույց է տալիս «Շուշանիկ՝ Արտաբանի մայր» շքեղ խճանկարը, այն գտնվում է լեռան գագաթին կառուցված հատուկ տանը, որը ծառայում է որպես «Հնությունների տուն» ռուսական ուղղափառ միաբանության տարածքում։

Լուսանկարի կենտրոնում պատկերված է ութ թասերից կազմված շարք, որոնք պատրաստված են քարից և կավից։ Թեբոտոմի երրորդ անոթը ներկա քննարկման առարկան է։ Լուսանկարն արվել է Լուկիանովի կողմից Երուսաղեմում 1928-1929 թվականներին։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ թասը ռուսական եկեղեցու սեփականությունն էր։ Լուսանկարի մասշտաբից կախված ոչ մի մակագրություն չի երևում։

Թասի վերաուսումնասիրություն խմբագրել

Թասի շուրջ երկար ժամանակ պահպանած լռությունը, նրա առանձնահատկությունները և անսպասելի տեսքը շատերին է ստիպել անձամբ ծանոթանալ դրա հետ։ Հետազոտությունները ավելի ուժեղացրին դրա ծագման հետ կապված կասկածները։

Ձև և զարդանախշ։ Անոթի ընդհանուր կառուցվածքը վերագրվում է ուշ ռոմանական բյուզանդական ժամանակաշրջաններին, մինչդեռ հարթ հիմքը նման է Հրեաստանի որոշ քարե անոթների հիմքերին։ Զարդանախշային շարժապատկերը լցված է խաչաձև դիզայնով, որը արտաքին մակերևույթի վրա է և հիշեցնում է վաղ իսլամական «օճառաքարային» մոտեցումը, մինչդեռ եզրագծի բռնակները և փորագրված կետերը 19-րդ դարի քարե աշխատանքների առանձնահատկություններից են։

Պատինա։ Բացի ներքևի մասից թասը չունի պատինայի հետք։ Հնարավոր է, որ այն օգտագործվել է որպես ջրի աման։

Արձանագրություններ։ Հայկական տառերը շատ խորը փորագրված են՝ օգտագործելով մի փոքր կլոր եզրով գործիք, որը բնորոշ չէ հին լապիդարային արհեստին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stone, M. E. Epigraphica Hierosolymitana Armeniaca IX. էջեր 343–345.
  2. Yana Tchekhanovets «A Stone Bowl with Greek and Armenian Inscriptions: Yet Another Old Forgery?»։
  3. Loukianoff, E. Le museé du couvent Russe du Mont des Oliviers à Jérusalem, Extrait du Bulletin de l’Institut d’Égypte 13 (1930–1931). էջեր 97–101.
  4. Yana Tchekhanovets «A Stone Bowl with Greek and Armenian Inscriptions: Yet Another Old Forgery?»։