Քարեջի
Քարեջի , կղզի Լադոգա լճի հարավարևմտյան մասում, պատկանում է Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանին։ Կղզու երկարությունը 1,8 կմ է. լայնությունը՝ 250 մ։
Քարեջի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Լենինգրադի մարզ |
Այն գտնվում է Կաբոնա գետի ակունքից 12,4 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզու արևելյան մասը ցածրադիր է, ավազոտ, խոտածածկ։ Կղզու արևմտյան հատվածն ավելի բարձր է։ Կղզուց դեպի արևելք կա եղեգնուտի գոտի, որի մեջ կան շատ փոքր ցածրադիր ավազոտ կղզիներ[2]։
Լիտիգ հրվանդանից մինչև Քարեջի կղզի ձգվում է ստորջրյա ցամաքալեզվակ՝ 0,1 - 0,8 մ խորությամբ։
1941 թվականին Լադոգա լճում ջրի մակարդակը իջավ, ինչի հետևանքով ցամաքալեզվակը դուրս մնաց և որով շրջափակման ժամանակ բեռներ էին փոխադրում Լենինգրադ[3]։
1944 թվականի նավարկությամբ Լադոգայի վրա դեսանտային գործողություններ սկսվեցին՝ Լենինգրադի մարզը գերմանական և ֆիննական զորքերի մնացորդներից ազատագրելու համար։ Դեսանտայինները այցելել են նաև Քարեջի կղզի։
Կղզու արևմտյան հատվածում Քարեջի փարոսն է։ Փարոսն ունի ձայնաազդանշանային համակարգ[2]։
Հյուսիսային մասում կա մետաղական բաք, հավանաբար վառելիքի համար, երկաթուղային ցիստեռի չափ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 «ЛАДОЖСКОЕ ОЗЕРО (НАВИГАЦИОННО-ГЕОГРАФИЧЕСКИЙ ОЧЕРК)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Маленькая Атлантида на Ладоге или исчезнувшая Кареджская коса