Քարահուն (գետ)

գետ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահուն (այլ կիրառումներ)

Քարահուն, Գիլանլար, գետ Հայաստանի Արարատի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լանջերից և Վերին Դվին գյուղից 16 կմ հյուսիս-արևելք աջից միախառնվում Սևկաջուր գետին։ Երկարությունը՝ 14 կմ[1]։ Ղ. Ալիշանը, ապա նաև Ս. Էփրիկյանը Ազատ գետի համակարգում հիշատակում են Գյոլյիջա (Կէօըիճէ) գետակ։ Սա հնարավոր է, որ Քարահուն լինի[2]։

Քարահուն
Բնութագիր
Երկարություն14 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՍևկաջուր
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 132 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 314 — 916 էջ։