Քանաքեռի զինվորական եկեղեցի

Քանաքեռի զինվորական եկեղեցի, եկեղեցի Երևանի Քանաքեռ թաղամասում։ Կառուցվել է 1913 թ. պոլտավյան առաջին վաշտի համար, որը տեղակայված էր Երևանի ծայրամասերից մեկում։ Գտնվել է Զաքարիա Քանաքեռցու փողոց, ճարտարապետը Վասիլի Միրզոյանն էր։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու շուրջը կառուցվել է զորամասի համալիրը։ Նախագծի պատկերը ձգված ուղղանկյուն է։ Հարավ-արևմուտքից դեպի աղոթասրահ են ձգվում նախասրահը և գլխավոր գավիթը[1]։ Մյուս երկու գավիթները կառուցված են եղել աղոթասրահի հակադիր` հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերում։

Զանգակատունը գտնվել է նախասրահի դիմաց բարձրացված քառալծվածքի վրա։

Շենքի ճակատային մասի գեղարվեստական ձևավորումն արվել է ժամանակակից ոճով՝ ռուսական ճարտարապետության զարդաքանդակների օրինակով։

Հարթ պատերի վրա իրենց չափերով ու մշակվածությամբ առանձնանում են ուղղանկյուն լուսամուտները։ Պատերի վերին հատվածով անցնում է դեկորատիվ գոտի, որի տակ երևում է նկարազարդված քիվ։

Հայաստանում ռուսական ուղղափառ եկեղեցիներն առանձնանում են իրենց ծագումնաբանական յուրահատկություններով։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների վեհ ձևերի, ռուսական եկեղեցիներն աչքի են իրենց նրբագեղ զարդաքանդակներով։

Ավերում խմբագրել

Քանաքեռի ռուսական եկեղեցին այժմ ավերված է։ Նախագծի ճարտարապետ Վասիլի Միրզոյանը թաղված է եղել եկեղեցու բակի տարածքում (1925 թվական), սակայն գերեզմանոցի վերակառուցման ժամանակ նրա շիրիմը ոչնչացվել է։ Ոչնչացել եննաև մի շարք սպաների շիրիմներ, ովքեր սպանել են բոլշևիկների կողմից 1921 թվականին Երևանի բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Гаспарян, Архитектура Еревана XIX-Начала XX века, Ереван, 2008, (էջ 169)

Գրականություն խմբագրել

  • М. Гаспарян, Архитектура Еревана XIX-Начала XX века, Ереван, 2008, Издательство «Ушардзан»