«Քաղաք, որտեղ չկամ ես» (ճապ.՝ 僕だけがいない街 Բոկու Դակե գա Ինայ Մատի), 2012-2016 թվականներին թողարկված Քեյ Սամբեի ֆանտաստիկ թրիլլեր ժանրի մանգա։ Դրա հիման վրա 2016-ին թողարկվել է անիմե սերիալ և լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ 2017 թվականին Netflix-ը սկսեց հեռարձակել մանգայի խաղարկային սերիալը[5]։

Քաղաք, որտեղ չկամ ես
ճապ.՝ 僕だけがいない街
Ժանրsuspense anime and manga?, առեղծվածային անիմե և մանգա[1][2][3][…] և time-travel fiction?
Երկիր Ճապոնիա[2][4]
Թվականհունիսի 4, 2012
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Մանգան հրապարակվել է 2012 թվականի մայիսի 4-ից մինչև 2016 թվականի մարտի 4-ը Kadokawa Shoten հրատարակչության Young Ace ամսագրում։ Անիմե-ադապտացիան ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում և առաջին անգամ հեռարձակվել է 2016 թվականի հունվարից մինչև մարտ ամիսներին, Fuji TV հեռուստաալիքի noitaminA ծրագրային բլոկում։ 2016 թվականի մարտի 19-ին թողարկվել է լիամետրաժ խաղարկային ֆիլմ, իսկ 2017 թվականի դեկտեմբերին Netflix ընկերությունը սկսել է դրա խաղարկային սերիալի ցուցադրությունը։

2016 թվականի հունիսի 4-ից մինչև նոյեմբերի 4-ը թողարկվել է մանգայի Boku dake ga Inai Machi: Re սփին-օֆֆը, որը պատմում է գլխավոր հերոսի ընկերների կյանքի մասին։ Այս անգամ ռոմանսի տեսքով մյուս սփին-օֆֆը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մարտը, Հաջիմե Նինոմաեի հեղինակությամբ, Bungei Kadokawa ամսագրում[6]։

Անգլերենում տեղայնացման ժամանակ որպես ստեղծագործության անվանում օգտագործվել է Erased-ը։ Մանգան թարգմանվել է ռուսական «Իստարի կոմիքս» հրատարակչության կողմից, որտեղ դրան տվել են «Քաղաք, որտեղ ես չկամ» վերնագիրը։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը 29-ամյա մանգակա Սատորու Ֆուձինուման է։ Ամեն անգամ, երբ նրա կողքին դժբախտ միջադեպ է տեղի ունենում, նրա գիտակցությունը ակամա հետ է վերադառնում մի քանի րոպեով, ինչը թույլ է տալիս նրան ևս մեկ անգամ տեսնել և շտկել իրավիճակը։ Բայց մի օր սպանում են նրա մորը, և Սատոուան հասկանում է, որ դա ինչ-որ կերպ կապված է երեխաների առևանգման և սպանության դեպքերի հետ, որոնք տեղի էին ունեցել իր մանկության տարիներին։ Սատորուի ունակությունը իրեն ուղարկում է 18 տարի ետ։

Պահպանելով չափահասի բոլոր հիշողությունները՝ Սատորուն հայտնվում է իր 10 տարեկան հասակի մարմնում և որոշում է գտնել երեխաներին սպանողին, որպեսզի կանխի նաև մոր սպանությունը։ Սատորոն համարում էր, որ իրադարձությունների շղթայի բանալին կապված էր իր դասընկերուհի Կայո Հինաձուկիի առևանգման և սպանության հետ։

Կերպարներ խմբագրել

Սատորու Ֆուձինումա (ճապ.՝ 藤沼 悟 Ֆուձինումա Սատորոu), գլխավոր դերակատարը, որը 29-ամյա մանգակա էր։ Չնայած նրան, որ Սատորուի որոշ աշխատանքներ հրապարակվում էին, նա ստիպված աշխատում էր նաև որպես պիցցայի առաքիչ։ Նա ունի այսպես կոչված «վերագործարկման» ունակությոն, որը նրան վերադարձնում է անցյալ, որպեսզի կանխի որևէ ողբերգություն։ Սովորաբար Սատորոյի ունակությունը նրան մի քանի րոպեով է վերադարձնում անցյալ, բայց իր մոր սպանությունից հետո նա վերադառնում է 18 տարի ետ։

Հնչյունավորող՝ Սինոսուկե Միցուսիմա (չափահաս),Տաո Ցուտիա (մանկությունում)
Ֆիլմում կամ սերիալում դերակատար՝ Տացույա Ֆուձիվարա (չափահաս, ֆիլմ), Ցուբասա Նակագավա (մանկություն, ֆիլմ), Յուկի Ֆուրուկավա (չափահասосл, սերիալ), Ռեո Ուտիկավա (մանկություն, սերիալ)

Այրի Կատագիրի (ճապ.՝ 片桐 愛梨 Կատագիրի Այրի), 17-ամյա աղջիկ, ով աշխատում է նույն պիցցերիայում, ինչ Սատորուն ։ Նախկինում նրա ընտանիքը լուծարվել է, քանի որ բոլորը, այդ թվումա նաև Այրիի մայրը, նրա հորը մեղադրոմ էին խանութում շոկոլադ գողանալու մեջ։ Տեսնելով, թե ինչպես է վստահության պակասը լուծարել իր ընտանիքը, Այրին ամեն կերպ փորձում է հավատալ մարդկանց և ներկայում օգնում Սատորուին թաքնվել ոստիկանությունից։

Հնչյունավորող՝ Տինացու Ակասակի
Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Կասումի Արիմուռա (ֆիլմ), Միյո Յուկի (սերիալ)

Սատիկո Ֆուջինումա (ճապ.՝ 藤沼 佐知子 Ֆուջինումա Սատիկո), Սատորուի մայրը, որը միայնակ է մեծացրել նրան։ Հավատարիմ է որդուն և աջակցում է նրա նախաձեռնությունները։ Նախկինում աշխատել է որպես հեռուստատեսությունում՝ որպես լրագրող, և երեխաների առևանգումների սկզբից հետաքրքրվել է հանցագործի որոնումներով։ Նա կարողանում է հայտնաբերել հանցագործին, բայց մինչև ինչ-որ մեկին դրա մասին պատմելը սպանվում է հանցագործի կողմից։ Ապագայի շտկված տարբերակում 15 տարի հոգ է տանում կոմայի մեջ գտնվող որդու մասին։

Հնչյունավորող՝ Մինամի Տակայամա
Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Յուրիկո Իսադա (ֆիլմ), Տոմոկա Կուռոտանի (սերիալ)

Կայո Հինաձուկի (ճապ.՝ 雛月 加代 Հինաձուկի Կայո), Սատորուի տասնամյա համադասարանցին, ում անամոթաբար շարունակ ծեծում էր իր մայրը Ակեմին։ Եղել է մարդասպանի, Սատորոյի շրջապատից առաջին զոհը։

Հնչյունավորող Աոյ Յուկի
Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Ռիո Սուձուկի (ֆիլմ), Ռինկա Կակիհարա (սերիալ)

Քենյա Կոբայաշի (ճապ.՝ 小林 賢也), Սատորույի տարրական դպրոցի ընկերներից մեկը։ Նա նկատում է Սատորուի չափահաս գիտակցությունը և ցանկանում է օգնել նրան։ Շտկված ապագայում նա դառնում է փաստաբան։

Հնչյունավորող՝ Յո Տայտի (մանկությունում), Տակուսո Էմոտո (չափահաս)
Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Սեյձի Ֆուկուսի (ֆիլմ), Ձին Սիրասու (սերիալ)

Հիրոմի Սուգիտա (ճապ.՝ 杉田 広美 Սուգիտա Հիրոմի), Սատորուի ընկերներից մեկը, ով դարձել էր մոլագար հանցագործի երրորդ զոհը։ Ոստիկանությունը կարծում էր, որ հանցագործը, արտաքինի պատճառով, շփոթել է աղջկա հետ։ Շտկված ապագայում նա դառնում է բժիշկ։

Հնչյունավորող՝ Ակարի Կիտո, Ացուշի Տամարու (չափահաս)
Դերակատար՝ Կայրի Ձյո

Այա Նականիշի (ճապ.՝ 中西 彩 Նականիշի Այա), Հարևան Իդումի դպրոցից գերազանցիկ աշակերտուհի։ Նա մոլագարի երկրորդ զոհն էր։

Հնչյունավորող՝ Սայակա Կանեկո

Ձյուն Սիրատորի (ճապ.՝ 白鳥 潤 Սիրատորի Ձյուն), տղամարդը, ում հետ Սատորուն և շրջանի մյուս երեխաները հաճախ էին խաղում։ Կեղծ մեղադրվել է Կայոյի սպանության մեջ և դատապարտվել մահապատժի։ Սատորուն նրան անվանում էր «Յուկի» (ճապ.՝ 勇気 Յու Քի, «քաջություն»), քանի որ նա Սատորուին քաջալերելիս հաճախ էր ասում, որ կյանքում պետք է վճռական և համարձակ լինել։

Հնչյունավորող՝ Տակահիրո Մուձիսումա

Գակու Յաշիրո (ճապ.՝ 八代 学 Յաշիրո Գակու ), Սատորուի դասվարը։ Երեխաներին առևանգող և սպանող իրական հանցագործը։ Շտկված ներկայում նա փոխում է իր անունը և դառնում քաղաքական գործիչ։ Մանուկ հասակում, ավագ եղբայրը նրան ստիպում էր օգնել աղջիկների բռնաբարության մեջ, և այն բանից հետո, երբ մի օր աղջիկներից մեկը սպանվեց, Յաշիրոն սկսեց տեսնել մարդկանց սարդոստայնով պատված գլուխների տեսիլքներ։ Նման տեսիլքներ տեսնելով, մարդը ինքնասպանություն է գործում։ Դրանից սկսվել է մահվան հանդեպ նրա մոլագար հետաքրքրությունը։ Իր ձերբակալությունից հետո խոստովանել է, որ կատարել է ավելի քան 30 սպանություն և դատապարտվել է մահապատժի։ Crunchyroll Anime Awards 2016-ի վարկածով ճանաչվել է «տարվա հանցագործ»[7]։

Հնչյունավորող՝ Միցուրու Միյամոտո
Դերակատար՝ Սիգեյուկի Տոցուգի

Մանգա խմբագրել

Մանգան հրապարակվել է 2012 թվականի մայիսի 4-ից մինչև 2016 թվականի մարտի 4-ը Kadokawa Shoten հրատարակչության "Young Ace" ամսագրում[8]։ Առաջին հատորը թողարկվել է 2013 թվականի հունվարի 26-ին[9]։ Ընդհանուր հրատարակվել է 8 հատոր։ Մանգան թարգմանվել է ռուսական "Իստարի կոմիքս" հրատարակչության կողմից, որտեղ դրան տվել են «Город, в котором меня нет» վերնագիրը[10]։

2016 թվականի հունիսի 4-ից մինչև նոյեմբերի 4-ը թողարկվել է մանգայի Boku dake ga Inai Machi: Re սփին-օֆֆը, որը պատմում է գլխավոր հերոսի ընկերների կյանքի մասին[6]։

Ճապոներեն Հայերեն
Հրատարակման ամսաթիվISBNՀրատարակման ամսաթիվISBN
1 26 января 2013 года ISBN 978-4-04-120557-0 2018 год ISBN 978-5-907014-30-5
  • 01. «Կյանքը աչքերի առաջ, 05․2006» (ճապ.՝ 走馬灯 05․2006)
  • 02. «Մահապարտը, 05․2006» (ճապ.՝ 死刑囚 05․2006)
  • 03. «Գերանդիով մահը, 05․2006» (ճապ.՝ 死神 05․2006)
  • 04. «Ձախողված առևանգում, 05․2006» (ճապ.՝ 誘拐未遂 05․2006)
  • 05. «Իրական մարդասպանը, 05․2006» (ճապ.՝ 真犯人 05․2006)
  • 06. «Փախստականը, 02․1988» (ճապ.՝ 逃亡者 02․1988)
2 2013 թվականի հունիսի 2 ISBN 978-4-04-120701-7 2018 год ISBN 978-5-907014-31-2
  • 07. «Կորցրած ժամանակը, 02․1988» (ճապ.՝ 失われた時間 02․1988)
  • 08. «Քաղաք, որտեղ չկամ ես, 02․1988» (ճապ.՝ 私だけがいない街 02․1988)
  • 09. «Առաջին սխալները, 02․1988» (ճապ.՝ 失敗の始まり 02․1988)
  • 10. «Տոնածառ, փետրվար 1988» (ճապ.՝ クリスマスツリー 02․1988)
  • 11. «Նույն սցենարը, 02․1988» (ճապ.՝ くり返す光景 02․1988)
  • 12. «Ծննդյան օրը, 03․1988» (ճապ.՝ バースデー・パーティー 03․1988)
3 2013 թվականի դեկտեմբերի 2 ISBN 978-4-04-120911-0 2019 год ISBN 978-5-907014-57-2
  • 13. «Սպիտակ մշուշ, 03․1988» (ճապ.՝ ホワイトアウト 03․1988)
  • 14. «Թշնամիների շրջապատում, 05․2006» (ճապ.՝ 四面楚歌 05․2006)
  • 15. «Ուզում եմ հավատալ, 05․2006» (ճապ.՝ 信じたい 05․2006)
  • 16. «Մայրը, 05․2006» (ճապ.՝ 母親 05․2006)
  • 17. «Փոքրիկ կառչանքը, 05․2006» (ճապ.՝ 僅かな手がかり 05․2006)
  • 18. «Բաժանում, 05․2006» (ճապ.՝ 別れの時 05․2006)
4 2014 թվականի հունիսի 3 ISBN 978-4-04-101742-5
  • 19. «Վերջինս հնարավորություն, февраль 1988» (ճապ.՝ ラストチャンス 02․1988)
  • 20. «Արդարության ջատագով, февраль 1988» (ճապ.՝ 正義の味方 02․1988)
  • 21. «Գաղտնի ապաստան, 03․1988» (ճապ.՝ 隠れ家 03․1988)
  • 22. «Ոչ գաղտնի ապաստան, 03․1988» (ճապ.՝ カクレガ 03․1988)
  • 23. «Խախտել ցիկլը, 03․1988» (ճապ.՝ 輪の外へ 03․1988)
  • 24. «Երկու մայրերը, 03․1988» (ճապ.՝ 母と母と 03․1988)
5 2014 թվականի դեկտեմբերի28 ISBN 978-4-04-101743-2
  • 25. «Այն խաղը այևս չկա, 03․1988» (ճապ.՝ 「あの頃」はもう無い 03․1988)
  • 26. «Կեղծ մեղադրանք, 03․1988» (ճապ.՝ 冤罪事件 03․1988)
  • 27. «Առևանգման պայմանները, 03․1988» (ճապ.՝ 誘拐の条件 03․1988)
  • 28. «Վերադարձի հետ, 03․1988» (ճապ.՝ おかえりなさい 03․1988)
  • 29. «Իմ կողքին, 03․1988» (ճապ.՝ すぐ側にいる 03․1988)
  • 30. «Հիմա ես համոզված եմ, 03․1988» (ճապ.՝ 確信めいた予感 03․1988)
6 2015 թվականի հունիսի 5 ISBN 978-4-04-103134-6
  • 31. "Defeat, March 1988" (ճապ.՝ 敗北 03․1988)
  • 32. "The Spider's Thread, October 1971 – April 1987" (ճապ.՝ 蜘蛛の糸 1971.10~1987.04)
  • 33. "Waking, August 2003" (ճապ.՝ 目覚め 2003.08)
  • 34. "The Locked Door, August 2003 – February 2004" (ճապ.՝ 閉ざされた扉 2003.08~2004.02)
  • 35. "The Key,04․2004" (ճապ.՝ 鍵 2004.04)
7 25 декабря 2015 года ISBN 978-4-04-103675-4
  • 36. "Starting Point, May 2005" (ճապ.՝ 始まりの地点 2005.05)
  • 37. "Footsteps, July 2005" (ճապ.՝ 足音 2005.07)
  • 38. "Courage, August 2005" (ճապ.՝ 勇気 2005.08)
  • 39. "Airi, August 2005" (ճապ.՝ 愛梨 2005.08)
  • 40. "The Anticipated Future, August 2005" (ճապ.՝ 待ち焦がれた未来 2005.08)
8 27 апреля 2016 года ISBN 978-4-04-103915-1
  • 41. "I've Kept You Waiting, August 2005" (ճապ.՝ 待たせたね 2005.08)
  • 42. "Target, August 2005" (ճապ.՝ 目標 2005.08)
  • 43. "Confession, August 2005" (ճապ.՝ 告白 2005.08)
  • 44. "The Town Without Me, January 2012" (ճապ.՝ 僕だけがいない街 2012.01)

Անիմե խմբագրել

Անիմե-ադապտացիան ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում։ Սերիալի ռեժիսորը Թոմոխիկո Իտոն է, սցենարիստը՝ Տակու Քիսիմոտոն, իսկ կերպարների դիզայնի համար պատասխանատու է Քեյգո Սասակին։ Առաջին անգամ հեռարձակվել է 2016 թվականի հունվարից մինչև մարտ ամիսներին, Fuji TV հեռուստաալիքի noitaminA ծրագրային բլոկում։ Միաժամանակ սերիալը հեռարձակվել է նաև Crunchyroll, Daisuki, Funimation և AnimeLab սթրիմինգային ծառայություններում[11]։

Անգլերենում տեղայնացման ժամանակ որպես ստեղծագործության անվանում օգտագործվել է Erased-ը։

Սերիաների ցանկ
Անվանում Ռեժիսոր Սցենարիստ (ներ) Պրեմիերան Ճապոնիայում
1 Flashing Before My Eyes «Սոյմատոյ» ճապ.՝ 走馬灯 Տոմոհիտո Իտո Տակու Քիշիմոտո 2016 թվականի հունվարի 8
2 Palm of the Hand «Տենոհիրա» ճապ.՝ Տոշիմասսա ԻԻսսի Տակու Քիշիմոտո 2016 թվականի հունվարի 15
3 Birthmark «Աձա» ճապ.՝ Տակարիմո Սիկամա Յատակա Յասունագա 2016 թվականի հունվարի 22
4 Accomplishment «Տասսեյ» ճապ.՝ 達成 Սինյա Վատադա Տակու Քիշիմոտո 2016 թվականի հունվարի 29
5 Getaway «Տոյբոյ» ճապ.՝ 逃亡 Մակոտո Հոսինո Տակու Քիշիմոտո 2016 թվականի փետրվարի 5
6 Grim Reaper «Շինիգամի» ճապ.՝ 死神 Դայկի Մորի Տակու Քիշիմոտո 2016 թվականի փետրվարի 12
7 Out of Control «Բոյսոյ» ճապ.՝ 暴走 Տոշիմասսա Իսսի Յատակա Յասունագա 2016 թվականի փետրվարի 19
8 Spiral «Ռասեն» ճապ.՝ 螺旋 Կասայա Յատակա Յասունագա 2016 թվականի փետրվարի 26
9 Closure «Սյույմակու» ճապ.՝ 終幕 Տոմոհիկո իտո Տակու Քիշիմոտո 2016 թվականի մարտի 4
10 Joy «Կանկի» ճապ.՝ 歓喜 Տակահիրո Սիկամա Տակու Քիշիմոտո 2016 թվականի մարտի 11
11 Future «Միրայ» ճապ.՝ 未来 Մակոտո Հոսիո Տակու Քիշիմոտո 2016 թվականի մարտի 18
12 Treasure «Տակարամոնո» ճապ.՝ 宝物 Տոսսիմատտա Իսսի Տակու Քիշիմոտո 2016 թվականի մարտի 25

Երաժշտություն խմբագրել

Սերիալի բացումը՝ «Re:Re:»-ն, կատարել է Asian Kung-Fu Generation խումբը, իսկ փակումը՝ «Sore wa Chiisana Hikari no You na» (անգլ.՝ それは小さな光のような «Դա նման է ճրագների»), կատարել է Սայուրին[12]։

Այլ մեդիա խմբագրել

2016 թվականի մարտի 19-ին թողարկվել է լիամետրաժ խաղարկային ֆիլմ ՝ Տացուեյ Ֆուձիվարայի մասնակցությամբ։

2017 թվականի մարտին Netflix-ը Kansai TV-ի հետ համատեղ ներկայացրել է այս մանգայի հիման վրա նկարահանած խաղարկային սերիալ[5]։ Netflix Original-ը 1 սեզոնը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ի տարբերություն Անիմե և լիամետրաժ ֆիլմի, սերիալը պետք է ամբողջությամբ համապատասխանի մանգային և չշեղվի դրա սյուժեից։ Մեծահասակ Սատորուի դերում խաղացել է Յուկի Ֆուրուկավան, մանուկ հասակում՝ Ռեո Ուտիկավան, իսկ Միո Յուկին խաղացել է Այրիի դերը[13]։

Ռոմասի տեսքով Սփին-օֆֆը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականը, Bungei Kadokawa ամսագրում, Հաջիմե Նինոմաեի հեղինակությամբ։ Բոլոր գլուխները ներառող ամբողջական գիրքը լույս է տեսել 2016 թվականի մարտի 30-ին[14]։

Քննադատություն և արձագանքներ խմբագրել

Մանգան եղել է 2015 և 2016 թվականների Մանգա Թայսեի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ մրցանակների հավակնորդներից[15][16]։ 2017 թվականին առաջադրվել է Սեյունի 48-րդ մրցանակին՝ "Լավագույն կոմիքս" անվանակարգում[17]։

Անիմեն 2016 թվականին առաջադրվել է Crunchyrol Anime Awards-ի տարբեր անվանակարգերում, ներառյալ "տարվա Անիմե" անվանակարգը։ Հաղթել է «Տարվա դրամա» անվանակարգում, մինչդեռ Գակու Յաշիրոն ճանաչվել է որպես «տարվա չարագործ»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 AniList — 2013.
  3. MangaUpdates — 2004.
  4. MangaDex — 2018.
  5. 5,0 5,1 «Netflix to Stream "ERASED" Live-Action Drama Next Winter». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  6. 6,0 6,1 «ERASED/Boku dake ga Inai Machi Re Spinoff Manga Ends in November».
  7. 7,0 7,1 «FEATURE: Crunchyroll Anime Awards - The Results are In! See Who Won!». Crunchyroll (անգլերեն). 2017 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «Boku dake ga Inai Machi/ERASED Manga Ends in March». Anime News Network. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Boku Dake ga Inai Machi jp Vol.1». manga-news.com (French). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «ГОРОД, В КОТОРОМ МЕНЯ НЕТ. ТОМ 1» (ռուսերեն). Истари комикс. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. McCallum, Jessica (2015 թ․ դեկտեմբերի 15). «AnimeLab Simulcast Line-Up For Winter 2016». AnimeLab. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  12. «Asian Kung-Fu Generation, Sayuri Perform ERASED/Boku Dake ga Inai Machi Anime's Songs». Anime News Network. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  13. «Crunchyroll - Netflix "Erased" Live-Action Drama Dated For Japan with New Visual». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «僕だけがいない街 Another Record». Amazon.co.jp. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «8th Manga Taisho Awards Nominates 14 Titles». Anime News Network. 2015 թ․ հունվարի 18. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  16. «9th Manga Taisho Awards Nominate 11 Titles». Anime News Network. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  17. Jennifer Sherman (2017 թ․ ապրիլի 11). «Shin Godzilla, 'your name.,' Kabaneri, Erased Nominated for Seiun Sci-Fi Awards». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել