Քաղաքային պատկերասրահ (Սալոնիկ)
Սալոնիկի քաղաքային պատկերասրահ, Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա շրջանի Սալոնիկ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1966 թվականին որպես քաղաքային գրադարանի մասնաճյուղ։
Քաղաքային պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սալոնիկ և Սալոնիկի մունիցիպալիտետ |
Վայր | Սալոնիկ |
Ղեկավարության նստավայր | Villa Bianca, Սալոնիկի մունիցիպալիտետ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Հասցե | 162 Leoforos Vasilissis Olgas |
Հիմնադրվել է | 1966 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրել1986 թվականից տեղակայված է եղել Vassilissis Olgas պողոտայի Villa Mordoch-ում գտնվող առանձնատանը, որը նախագծվել է ճարտարապետ Քսենոփոն Պեոնիդիսի կողմից էկլեկտիկ ոճով և գտնվել է Սալոնիկի համայնքային իշխանության ներքո։ 2013 թվականին տեղակայվել է Villa Bianca-ում։ Այն նաև օգտագործում է Posidonio մարզական կենտրոնի մոտ գտնող Makridis տարածքն որպես մշտական ցուցադրությունների սրահ։
Պատկերասրահի հավաքածուն ներառում է 1000 աշխատանք, որոնք բաժանվում են հետևյալ հավաքածուների՝
- Սալոնիկի արվեստագետների հավաքածուի (3 սերունդ. 1898-1922, 1923–140, 1941–1967)
- Ժամանակակից հունական փորագրության հավաքածու
- Բյուզանդական և հետ-բյուզանդական պատկերների հավաքածու, որը ներառում է 6-դարյա ժամանակաշրջան
- Ժամանակակից հունական արվեստի հավաքածու
- Քանդակների հավաքածու
Պատկերասրահը պարբերաբար կազմակերպում է (հիմնականում հետահայաց) հույն արվեստագետների ցուցահադնեսներ, կատարում է բազմաթիվ տպագրական աշխատանքներ, ունի հատուկ ընթերցասրահ, հասարակության համար կազմակերպում է այցելություններ (նախօրոք գրանցումով)։ 1986 թվականից ի վեր այստեղ կազմակերպվել է հույն և օտարազգի արվեստագետների 55 ցուցահանդեսներ։ Պատկերասրահի հիմնական նպատակն է կազմակերպել հունական և օտարերկրյա արվեստի կառույցների համատեղ ցուցադրություններ։ Այս պատկերասրահում ցուցադրվել են Մաքս Էրնստը, Նիկոս Էնգոնոպուլոսը (1997), Թեոֆիլոս Հեթզիմիչեյլը (1998)։
Նախատեսվում է Villa Bianca-ի երկրորդ և երրորդ հարկերը վերածել մշտական ցուցադրությունների սրահների Սալոնիկի արվեստագետների և Բյուզանդական պատկերների հավաքածուի համար[1][2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Anastasiadis
-
Papaspirou
-
Pentzikis
-
Venetoulias
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Museums of Macedonia web site
- ↑ «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Website Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային պատկերասրահ (Սալոնիկ)» հոդվածին։ |