Քաղաքական կոնֆլիկտ, հանուն իշխանության քաղաքականության սուբյեկտների տեսական ու գործնական պայքարն է՝ գոյություն ունեցող սոցիալ - քաղաքական կարգի տրանսֆորմացիայի կամ պահպանման համար, պետական-քաղաքական իշխանության տիրապետման, բաշխման ու վերաբաշխման նպատակով։

Քաղաքական կոնֆլիկտն առանձնահատուկ դիրք ունի կոնֆլիկտների դասակարգման մեջ, որովհետև քաղաքականությունը ոչ միայն մշտական, այլև`բարձր կոնֆլիկտայնության ոլորտ է։ Պատմության ընթացքում ամենամեծաքանակ կոնֆլիկտներ տվել է հասարակական կենսագործունեության քաղաքական ոլորտը[1]։

Չնայած արդի ժամանակաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության և ներհասարակական տարաձայնությունների մեղմացման ցանկությանը, մշակութային և տնտեսական ինտեգրացման տարաբնույթ նախագծերին, այդուհանդերձ քաղաքական կոնֆլիկտները շարունակում են ներպետական իրավիճակի և միջազգային հարաբերությունների անբաժան մասը մնալ:Կոնֆլիկտաբանության առաջնահերթ խնդիրներից է քաղաքական կոնֆլիկտների

  • ծագման
  • զարգացման
  • կառավարման

օրինաչափությունների ուսումնասիրությունը, դրանց բացասական հետևանքների առավել մեղմացման ուղիների փնտրտուքը։

Հայտնի կոնֆլիկտաբան Ռ.Դարենդորֆի կարծիքով ով ունակ է հաղթահարել կոնֆլիկտները` ընդունելով դրանց գոյությունը և կարգավորելով դրանք, նա կառավարում է պատմության ռիթմը։ Ով բաց է թողնում այդ հնարավորությունը, պատմության ռիթմը դարձնում է իր հակառակորդը։

Կոնֆլիկտների կանխարգելման ու կառավարման գործընթացում կարևոր դեր ունեն օրենսդրական մեխանիզմները։ Ժողովրդավարացման ամրապնդման պայմաններում հենց օրենսդրությունն է դառնում հասարակական կյանքի կայունացնող գործոն։ Կոնֆլիկտների լուծման առավել արդյունավետ հիմքը իրավականն է, որովհետև այն նպաստում է հակասությունների օրինական հաղթահարմանը, կայունացնում ներքաղաքական իրադրությունը, ծնում իրավա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հետևանքներ և երաշխավորում ընդունված որոշումները պետական հեղինակությամբ։

Կոնֆլիկտների լուծման ու կառավարման գործում այլ եղանակների մեջ կարևոր դեր ունի բանակցությունների գործոնը[2], ինչը կողմերին թույլ է տալիս յուրաքանչյուրին բավարարող համաձայնության հանգել, օգնում զերծ մնալ երկարատև իրավա-քաղաքական հակամարությունից, և արդյունքում` ֆինանսա-նյութական կորուստից ու պարտության ռիսկից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (PDF) https://narfu.ru/university/library/books/2958.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.twirpx.com/file/575445/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)