Քաղաքական արդիականացում

Քաղաքական արդիականացում, քաղաքական համակարգի փոխակերպում անցում ավանդականից ժամանակակից հասարակության։ Ծագելով 20-րդ դարի 50-60-ական թվականների որպես ազատագրված երկրների նկատմամբ արևմուտքի քաղաքականության աւպարացման միջոց, քաղաքական արդիականացման հայեցակարգը վերջին հաշվով վերաճեց քադաքակրթման գլոբալ գործընթացի հիմնավորման ընդհանուր մոդելի, որի էությունն ավանդականից ժամանակակից հասարակության անցման բնույթի և ուղղությունների նկարագրումն է։

Այդ անցումը գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալ կառուցվածքային. նորմատիվային ու արժեքային համակարգերի փոխակերպման արդյունք է։ Արդիականացման գործընթացում պայմանականորեն առանձնացվում է երկու փուլ։ Առաջին փուլում' 1950-1960-ական թվականներ, այն ընկալվում էր որպես արևմտյան րարարական ինստիտուտների (կենտրոնացված պետություն խորհրդարան, բազմակուսակցական համակարգ, համընդհանուր ընտրություններ, իշխանությունների տարանջատում) և արժեքների (քաղաքական ազատություն, անհատապաշտություն և այլն) կույր ընդօրինակում։ Այս փուլում արդիականացումը ընկալվում է որպես

  1. գարգացող երկրների ժոդովրդավարացում (ըստ արևմտյան մոդելի),
  2. «երրորդ աշխարհի» պետությունների սոցիալտնտեսական աճի պայման և հետևանք,
  3. Արևմտյան Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի պետությունների հետ համագործակցության և շփման արդյունք։ Երկրորդ փայում' 1970-ական թվականների, արդիականացման ուղղափառ տեսությունները քննադատվեցին, իսկ հետագայում վերաիմաստավորվեցին։

Նախ կասկածի ենթարկվեց գծային էվոլյուցիայի փուլերի խիստ հաջորդականությունը։ Երկրորդ, քննադատության օբյեկտ դարձավ արդիականացման էթնոկենտրոն արևմտականացման մոդելը. դրանց համընդգրկուն փնելու հավակնությունը։ Ըստ այս մոդելի, բոլոր պետությունները շարժվում են միևնույն ուղղությամբ' տարասեռ, տարակազմ ինստիտուտներից դեպի իշխանության համածին, միևնույն ինստիտուտները։

Արդիականացում քաղաքական բնութագրվում է.

  1. ազգային մակարդակում՜ պետական իշխանությունների աճող ամրապնդմամբ ու կենտրոնացմամբ, ավանդական տոհմացեղային կապերի թողացմամբ,
  2. բադ. ինստիտուտների տարբերակմամբ ու մասնագիտացմամբ,
  3. զանգվածների քաղ. ակտիվության բարձրացմամբ։

Արդիականացման հարցում գոյություն ունի երկու հիմնական մոտեցում՝ պահպանողական և ազատական։ Պահպա­նողականները շեշտում են կենտրոնացված ինստիտուտների օգնությամբ քաղաքական կարգուկանոնի հաստատման անհրաժեշտությունը, իսկ ազատականները' իշխանության կրողների վրամշտական ազդեցություն ունենալու հնարավորությունը։

Արդիականացումը կարող է բախվել միշարք արգելքների։ Դրանցից են. ազգայնամոլական քաղաքականությունը, տեխնոկրատիզմի ու պոպուլիզմի ծայրահեղությունները ավանդական քաղաքական կուլտուրայի պայմաններում ժամանակակից քաղաքական արժեքների մակերեսային ընդունումը և այլն։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва