Քալաշյանի մրջնասեր բզեզ

Քալաշյանի մրջնասեր բզեզ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Խոլևիդներ
Ցեղ Philomessor
Տեսակ Քալաշյանի մրջնասեր բզեզ (P. Քալաշյանի)
Միջազգային անվանում
Philomessor Քալաշյանի մրջնասեր բզեզ

Քալաշյանի մրջնասեր բզեզ (լատին․՝ Philomessor kalashiani), խոլևիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկարավուն, ձվաձև մարմնով, բաց սպիտակադեղնավուն գունավորմամբ մանր բզեզ է, որի մարմնի երկարությունը շուրջ 3 մմ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայաստանում հայտնի է Տեղերը (Արագածոտնի մարզ) գյուղի շրջակայքի Արագած լեռան հարավային լանջից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են լեռնային տափաստանում։ Մրջնակեր տեսակ է, հանդիպում է Messor structor Latreille տեսակի մրջնանոցում։ Բզեզների հավքը կատարվել է մայիսի վերջին հունիսի սկիզբին[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագույտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, հայտնի են եզակի նմուշներ, իսկ փոփոության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.