Քալաշյանի երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Conizonia
Տեսակ Քալաշյանի երկարաբեղիկ (C. kalashiani)
Միջազգային անվանում
Conizonia kalashiani

Քալաշյանի երկարաբեղիկ (լատին․՝ Conizonia kalashiani), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Նեղ, դեպի հետ փոքր-ինչ նեղացող մարմնով, 10,5 մմ երկարությամբ ոչ խոշոր չափի բզեզ է։ Մարմինը պատված է մազիկների խիտ ծածկույթով, առաջնամեջքի վրա՝ դարչնագույն և երեք բաց գունավորված զոլերով, վերնաթևերի վրա` անհավասարաչափ կեղտոտ սպիտակ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ միջատ է։ Տարածված է Արայի լեռան հարավային լանջերում՝ Եղվարդ ավանից դեպի հյուսիս-արևելք (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ծովի մակարդակից 2200 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստանների հարավային լանջերում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Գտնվել են մայիսի վերջին[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումներն անհայտ են։

Սպառնացող վտանգ է համարվում անասունների չկարգավորված արածեցումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվաում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալաշյանի երկարաբեղիկ» հոդվածին։