Փրկչի Պայծառակերպության եկեղեցի (Նիժնյայա Սինյաչիխա)
Փրկչի Պայծառակերպության եկեղեցի (ռուս.՝ Спасо-Преображенская церковь), Ռուս ուղղափառ եկեղեցու Կամենսկի թեմի տաճար, որը գտնվում է Սվերդլովսկի մարզի Ալապաևսկի շրջանի Նիժնյայա Սինյաչիխա գյուղում։ Փրկչի Պայծառակերպության եկեղեցին ունի դաշնային նշանակության պատմա-ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ, մտնում է Ալապաևսկի գործակալության կազմի մեջ։
Փրկչի Պայծառակերպության եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, եկեղեցի, թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնյայա Սինյաչիխա (գյուղ, Ալապաևսկոե քաղաքային օկրուգ) |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Կամենսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1794 |
Մասն է | Նիժնյայա Սինյաչիխայի թանգարան-արգելոց |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Transfiguration of Jesus? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1794 |
Nizhnaya Sinyachikha Church Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԾխական համայնք Նիժնյայա Սինյաչիխա գյուղում (հետագայում՝ Սինյաչիխինսկի գործարան), որն առաջացել է 18-րդ դարի հիսնական թվականներին, երբ կառուցվեց Փրկչի Պայծառակերպության փայտե եկեղեցին։ Նրա կործանման տարեթիվը հայտնի չէ, նրա սրբապատկերները փոխադրվել են նոր եկեղեցու ներքնահարկ։ Քարե երկհարկանի երկսեղան Փրկչի փոխակերպման եկեղեցին հիմնադրվել է 1794 թվականի մայիսի 12-ին և ավարտվել 1823 թվականին, այն կառուցվել է տեղացի գործարանատեր Յակովլևների միջոցներով։ Ստորին եկեղեցին օծվել է 1810 թվականի փետրվարի 3-ին Սուրբ Աստվածածնի պատվին։ Վերին եկեղեցին օծվել է 1845 թվականի հունիսի 23-ին Փրկչի Փոխակերպման պատվին։ Եկեղեցու ներսում պահպանվել են 19-րդ դարի որմնանկարներ։ 19-րդ դարում եկեղեցուն կից կառուցվում է գավիթ։ 1895 թվականին իրականացվեց տաճարի արտաքին նորոգում, կապված մայիսի 14-ին կայծակի հարվածից զանգակատանը առաջացած հրդեհի հետ ։ Եկեղեցու ծխում ընդգրկված են Խալեմին, Յամով, Պուտիլով և Կաբակով գյուղերը[2]։
1917 թվականից հետո եկեղեցին օգտագործվում էր որպես պահեստ, ալրաղաց, հացահատիկի չորանոց, իսկ 1937 թվականից այնտեղ հացահատիկ էին պահում։ 1960-ական թվականներից քայքայված եկեղեցին տեղական բնակչության կողմից սկսվեց վերակառուցվել։ 1960-ական թվականների վերջերից եկեղեցին վերցվեց պետական պահպանության ներքո, որպես ճարտարապետական հուշարձան։ 1977 թվականի աշնանը եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվեցին։ 1980-ական թվականներին Փրկչի Պայծառակերպության եկեղեցու կողքին Ի. Դ. Սամոյլովի միջոցներով ստեղծվեց փայտի ճարտարապետության թանգարան, փայտի վրա ուրալյան ժողովրդական նկարազարդումների հավաքածուով։ Ներկայումս թանգարանում ներկայացված են այստեղ ստեղծված սրբապատկերներ, եկեղեցական գրքեր և պարագաներ։ Թանգարանում ներկայացված են նաև տեղական գյուղերի հինգ մատուռներ։
Ճարտարապետություն
խմբագրելՓրկչի փոխակերպման եկեղեցին իրենից ներկայացնում է սիբիրյան բարոկկոյի նմուշ։ Եկեղեցին կառուցված է առանցքային կոմպոզիցիայով։ Եկեղեցու հիմնական ծավալը քառալուծ է, որի վրա բարձրանում է ութանիստ գմբեթը թմբուկով։ Ութանկյունը շրջապատված է չորս փոքրիկ գլխիկավոր թմբուկներով։ Անկյունային մասում հիմնական ծավալը զարդարված է կորացված վերնաճակատներով որմնախորշերով և գլխիկներով։ Ճակատային մասն ավարտվում է կորագիծ որմնախորշերով։ Ճակատային հարթությունները չունեն սյունակարգերի կառույցամասեր, քառանկյուն հարթ որմնասյուներով են պատրաստված միայն խորանարդիկների անկյունները։ Արևելքից եկեղեցին զարդարված է նիստավոր կիսաշրջանաձև աբսիդներով, որոնք ծածկված են գլխիկավոր գմբեթով։ Խաչերով գլուխների ընդհանուր թիվը հասնում է տասի։ Եկեղեցին ներկված է բաց կանաչ գույնով, ճարտարապետական տարրերը առանձնանում են սպիտակ գույնով[3]։
Երկհարկանի աղյուսե սվաղված շինությունը ունի միջհարկային պրոֆիլավորված քիվ։ Առաջին և երկրորդ հարկի կիսաշրջանաձև պատուհանները տարբեր են։ Ճակատային մասում տեղադրված են մեծ պատուհաններ, որոնք զարդարված են որմապարույկով շրջակալներով:Արևմուտքից հիմնական ծավալը շարունակվում է ցածր սեղանատնով, որի ճակատային մասը ունի համանման դեկորատիվ լուծում։ Զանգակատան ավարտուն կառուցվածքը իր տեսքով մոտ է վաղ կլասիցիզմին։ Զանգակատան շենքը բաղկացած է իրար վրա տեղադրված քառանիստերից, որոնք հատվում են կիսաշրջանաձև կամարներով և ավարտվում ծայրաձողով ու խաչով[3]։
Գրականություն
խմբագրել- Епископ Ириней (Орда) Нижне-Синячихинский завод // Приходы и церкви Екатеринбургской епархии. - Екатеринбург: Братство Св. Праведного Симеона Верхотурского Чудотворца, 1902. - С. 216-217.
- Каптиков А.Ю. Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. - Екатеринбург: Сократ, 2008. - Т. 2. - С. 111-112. - 648 с. - ISBN 978-5-88664-323-7.
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փրկչի Պայծառակերպության եկեղեցի (Նիժնյայա Սինյաչիխա) կատեգորիայում։ |