Փոքր պատմությունների թանգարան
Փոքր պատմությունների թանգարան (ռուս.՝ Музей маленьких историй), Եկատերինբուրգի մշակութաբանական թանգարան։
Փոքր պատմությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մեծ առանձնատուն |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Վայր | Եկատերինբուրգ |
Հիմնադրվել է | 2013 |
Թանգարանի պատմություն
խմբագրելԹանգարանը գտնվում է հայտնի ագարակատեր Ժոլուբովի կալվածքի մոտակայքում` Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, տուն 35։ Թանգարանը հիմնադրվել է 2013 թվականի մարտի 30-ին «Մշակութային իրադարձություն» կազմակերպության կողմից։ Թանգարանի ֆոնդը ձևավորվել է իր հիմնադիրների մասնավոր հավաքածուներից։ Թանգարանի գործունեության նպատակը լեգենդների, միֆերի, արվեստի ստեղծման պատմության ներկայացնելն է մարդկանց։ Թանգարանը մշտական ցուցադրություն չունի։ Թանգարանի ցուցահանդեսները թարմացվում են ամիսը մեկ անգամ 30 աշխատակիցների կողմից[2]։ Փոքր պատմությունների թանգարանը մյուս թանգարաններից տարբերվում է իր ոչ պաշտոնական մթնոլորտով, որի նպատակն է թանգարանի պատերի ներսում երկար ու հարմարավետ շփում ապահովել, ինչի համար էլ թանգարանը համարվում է մշակութաբանական։ Թանգարանի ցուցադրություններն այցելուներին գրավում են իրենց ինքնատիպ և նորարարական մոտեցումներով[3]։ Թանգարանի աշխատակիցները փորձում են հետաքրքիր դարձնել այն հայտնի իրերի մասին քիչ հայտնի պատմություններ ներկայացնելով[4]։
Ցուցադրություններ
խմբագրելՏարածքային հարցեր
խմբագրել2013 թվականին թանգարանն ունեցել է վարձակալական խնդիրներ տարածքի տիրոջ հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6620019000
- ↑ «Եկատերինբուրգում այս թանգարանի բացման մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ինչ կգտնեն հնէաբանները 500 տարի հետո» ցուցադրությունը
- ↑ Թեյը և եվրոպացիները(չաշխատող հղում)
- ↑ Անգլիական թեյախմություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պատմությունների թանգարան» հոդվածին։ |