Փոքր ճանճորս

թռչունների տեսակ

Փոքր ճանճորս (լատին․՝ Muscicapa parva), ճանճորսների ընտանիքին պատկանող ամենափոքր թռչունը։ Բնադրող-չվող թռչուն է։

Փոքր ճանճորս
Փոքր ճանճորս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Փոքր ճանճորսներ
Տեսակ Փոքր ճանճորս
Լատիներեն անվանում
Muscicapa parva
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ficedula parva

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Փոքր թռչուն է։ Մարմնի վերին մասը մոխրադարչնագույն է իսկ պարանոցը՝ մոխրագույն։ Մեջքը և պոչի փետուրները մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, կոկորդը, կտնառքի վերին հատվածը՝ շիկավուն, կուրծքը, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ։ Էգը դարչնագույն է, շատ քիչ արտահայտված շիկավուն բծիկներով։ Քաշը՝ 8,5-13,5 գ է, թևի երկարությունը՝ 64-71 մմ։

Կենսակերպ

խմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին, աշնանը չվում է սեպտեմբերին։ Հիմնականում տարածված է անտառային շրջաններում, հիմնականում բարձրաբուն սաղարթավոր անտառներում։ Չուի ընթացքում փոքր թվաքանակով հանդիպում է նաև Արարատյան հարթավայրերում, Երևանի շրջակա անտառագոտում և հովտային այլ վայրերում։ Բնադրվում է փչակներում, առանձին դեպքերում՝ ծառի ճյուղերի ճյուղավորված հատվածում։ Բնադրումը չի բացառվում նաև արհեստական թռչնաբներում։ Բույնը սարքում մամուռից, չոր տերևներից ու խոտերից։ Սնվում է ճանճերով և միջատների անտառային տեսակներով։ Դնում է 5-7 երկնագույն, ժանգակարմիր պտերով ձու։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Հյուսիսային Իրանում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ճանճորս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ճանճորս» հոդվածին։