Փոքրիկ կյանք (անգլ.՝ A Little Life, 2015), ամերիկացի գրող Հանյա Յանագիհարայի վեպը, որը հրատարակվել է 2015 թվականին։ Գիրքը ընդգրկվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում[1] և ԱՄՆ-ի ազգային գրքերի մրցանակաբաշխության եզրափակչում[2]։

Փոքրիկ կյանք
անգլ.՝ A Little Life
ՀեղինակՀանյա Յանագիհարա
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԼԳԲՏ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյու Յորք
Կազմի հեղինակPeter Hujar?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2015
OCLC886672369

Սյուժե խմբագրել

Գիրքը պատմում է չորս ընկերների կյանքի մասին՝ իրավաբան Ջուդիի, դերասան Վիլեմի, նկարիչ Ջեյ Բիի և ճարտարապետ Մալքոլմի։ Սկսվելով չորս ընկերների կյանքի հասարակ պատմությամբ, սյուժեն աստիճանաբար կենտրոնանում է Ջուդիի, նրա հոգեբանական վնասվածքների, որոնք նա ստացել է մանուկ հասակում, և նրա ու Վիլեմի հարաբերությունների և ձեռք բերած ընտանիքի վրա։

Գնահատական խմբագրել

ԱՄՆ-ում գիրքը ստացել է դրական կարծիքներ The New Yorker[3], The Wall Street Journal[4], Նյու Յորք Թայմս[4], Լոս Անջելես Թայմս[5] և այլ հրատարակչություններից[6]։ Հանյա Յանագիխարան հայտնվել է «Late Night. Literary Salon» հեռուստահաղորդումանը[7]։

2015 թվականին գիրքը ընդգրկվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում, մասնակցել է ԱՄՆ-ի ազգային գրքերի մրցանակաբաշխության եզրափակչին։ Ինչպես նաև «Փոքրիկ կյանք» գիրքը ստացել է «Տարվա գեղարվեստական գիրք» մրցանակը ըստ Kirkus ամսագրի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Man Booker Prize for Fiction 2015 shortlist is revealed | The Man Booker Prizes» (անգլերեն). themanbookerprize.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  2. «2015 National Book Awards». www.nationalbook.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  3. «The Subversive Brilliance of "A Little Life"». The New Yorker. 2015 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 Sacks, Sam (2015 թ․ մարտի 6). «Fiction Chronicle: Jude the Obscure». Wall Street Journal. 0099-9660. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  5. «'A Little Life' a darkly beautiful tale of love and friendship». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 19. 0458-3035. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  6. «'A Little Life': An Unforgettable Novel About The Grace Of Friendship». NPR.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  7. Hollander, Sophia (2015 թ․ հուլիսի 16). «Seth Meyers's 'Late Night' Literary Salon». Wall Street Journal. 0099-9660. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  8. «2015 Finalists: fiction | Kirkus Reviews» (ամերիկյան անգլերեն). Kirkus Reviews. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել