Փոքրիկ արքայադուստրը

վեպ
(Վերահղված է Փոքրիկ արքայադուստրից)

Փոքրիկ արքայադուստր (անգլ.՝ A Little Princess), վեպ երեխաների համար, որը գրել է Ֆրենսիս Էլիզա Բարնեթը։ Ըստ 2007 թվականի ԱՄՆ Կրթության ազգային ասոցիացիայի կողմից անցկացված հարցման՝ «Փոքրիկ արքայադուստր» վեպը մտել է մանկական գրքերի թոփ-100-ի մեջ, որոնք առաջարկվում են դպրոցների համար[1]։

Փոքրիկ արքայադուստր
անգլ.՝ A Little Princess
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական արվեստի գործ
Ձևվեպ
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1905
ՏեսարանԼոնդոն
ՀրատարակչությունCharles Scribner's Sons
Հրատարակվել է1905
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/146
 A Little Princess

Բովանդակություն խմբագրել

Գործողությունները կատարվում են հեղինակի ժամանակները Անգլիայում։ Կապիտան Քրուն Հնդկաստանից բերում է իր դստերը՝ Սառային, և ընդունում է աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի տնօրեն օրիորդ Մինչինը միանգամից չի հավանում նոր աշակերտուհուն, բայց նա ստիպված թաքցնում է անբարյացակամությունը, որովհետև Սառայի հայրը հարուստ էր, և այդպիսի աշակերտուհի ունենալը ձեռնտու էր գիշերօթիկ դպրոցի համար։ Իմանալով կապիտան Քրուի հանկարծամահ լինելու մասին՝ օրիորդ Մինչինը սկսում է վատ վերաբերվել Սառային։ Բայց արդարությունը միշտ հաղթում է։ Սակայն ոչ ոք չգիտի, որ Քրուի կեղծ սնանկացումը բազմակի ավելացնում է նրա ունեցվածքը։ Եվ մինչ Սառան պատվով կրում է բոլոր կողմերից եկող վիրավորանքները, փնտրում են այդ միլիոնների ժառանգորդին...

Վեպի շարունակությունը խմբագրել

2009 թվականին լույս տեսավ Հիլարի Մակքեյի (անգլ.՝ Hilary McKay) «Wishing For Tomorrow» գիրքը։ Այնտեղ պատմվում է օրիորդ Մինչինի գիշերօթիկ դպրոցի մյուս աշակերտուհիների կյանքի մասին՝ Սառայի և նրա ընկերուհու՝ Բեքիի այնտեղից հեռանալուց հետո։

Գրքի էկրանավորում խմբագրել

Ֆիլմի անվանում Երկիր Թվական Սառայի դերում Մեկնաբանություն
Փոքրիկ արքայադուստր   ԱՄՆ 1917 Մերի Փիքֆորդ
Փոքրիկ արքայադուստր   ԱՄՆ 1939 Շիրլի Թեմպլ Ֆիլմում, ի տարբերություն գրքի, Սառայի հայրը չի մահանում, այլ համարվում է պատերազմի ժամանակ անհետ կորած։ Ֆիլմը երջանիկ ավարտ ունի․ ընտանիքը վերամիավորվում է։
Արքայադուստր Սառան   Ճապոնիա 1985 Սումի Սիմամուտո Անիմե-սերիալ՝ բաղկացած 46 մասից
Փոքրիկ արքայադուստր   Միացյալ Թագավորություն 1986 Մինի-սերիալը բաղկացած 6 մասից։ Այս էկրանավորումը առավելագույնս մոտ է բնօրինակին։
Փոքրիկ արքայադուստր   ԱՄՆ 1995 Լիզել Մեթյուս 1939 թվականի ֆիլմի ռիմեյք, որում Սառայի հայրը ողջ է մնում։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու-Յորքում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Փոքրիկ արքայադուստր   Ռուսաստան 1997 Անաստասիա Մեսկովա
Փոքրիկ արքայադուստր   Ճապոնիա 2009 Գործողությունները կատարվում են ժամանակակից Ճապոնիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել