Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան

թանգարան Երևանում

Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան, գիտության ինտերակտիվ թանգարան Երևանում, որտեղ ներկայացված է էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող շուրջ 25 ցուցանմուշ։

Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՍուրբ Աբգար թագավորի փողոց (38)
Հիմնադրվել է2016
ՏնօրենՄարինա Գրիգորյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 2016 թվականին։ Նախքան բացվելը համահիմնադիրների խումբը կազմակերպել է ինտերակտիվ շոու ծրագրեր, հիմնել է գիտական կենտրոններ[1], որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարողացել են ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին, թողարկել են հայալեզու գիտական հավաքածուներ։ Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար[2][3]։

Ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառներից։ Ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։ Թանգարանում ներկայացված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն և՛ առօրյա կյանքում, և՛ գիտության մեջ, ցուցանմուշները նախատեսված են, որպեսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս, դրանց ձեռք տան։ «Արքիմեդի լծակի» միջոցով թանգարանում կարելի է բարձրացնել 32 կիլոգրամանոց գունդը[4]։

Աշխատանքային ժամեր խմբագրել

  • Երկուշաբի-ուրբաթ՝ 13:00-20:00
  • Շաբաթ, կիրակի՝ 12:00-21:00

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. ««Փոքրիկ Էյնշտեյն»՝ բիզնես, գիտություն եւ հաճելի ժամանց». Banks.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  2. «Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. cultural. ««ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ»․ ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐՏԵՂ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՆ ԴԻՊՉԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է». cultural.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  4. «Բացվել է երեխաների համար նախատեսված Գիտության թանգարանը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել