Փուչիկ աթոռ
Փուչիկ աթոռ (անգլ.՝ Bubble Chair) աթոռի տեսակ՝ նախագծված Էէրո Աարնիոյի կողմից, 1968 թվականին՝ Ֆինլանդիայում։ Արնիոյի փուչիկ աթոռը հիմնված է նրա նշանավոր գնդակ աթոռ գաղափարի վրա։ Այն պատրաստված է ակրիլից, պողպատե շրջանակի վրա է և ունի կաշվե բարձիկներ։ Աթոռը ունի նրբագեղ ծածկ, որը ճնշում է արտաքին աղմուկը և ապահովում է զուտ հանգստանալու մթնոլորտը։ Այն տարածում է ստացել Աարնիո Օրիգինալսի կողմից[1]։ Աթոռը չունի պատվանդան և կախված է վերևից, լողացող փուչիկի կամ պղպջակի զգացում է առաջացնում։ Այն հանդիսանում է արդյունաբերական դիզայնի դասական օրինակ, առաջ է բերել կահույքի դիազայնի մեջ պլաստիկայի կիրառումը։ Աթոռը համարվում է արդիական կամ տիեզերական, և հաճախ խորհրդանշում է 1960-ականների ժամանակաշրջանը։ Փուչիկ աթոռը հաճախ շփոթում են գնդակ աթոռի հետ, իսկ վերջինս էլ տարբերվում է իր կենտրոնական ոտքով։ Այն պատրաստվում է ակրիլ գնդակից, չժանգոտվող պողպատի խողովակից և պողպատե շղթայից։
Հեղինակ | Էերո Աարնիո |
---|---|
Դիզայներ | Էերո Աարնիո |
Ստեղծման երկիր | Ֆինլանդիա |
Տարի | 1968 |
Նյութ | ակրիլ, պողպատ և կաշի |
Բարձրություն | 105,41 սանտիմետր |
Լայնություն | 80,1 սանտիմետր |
Գնդակ աթոռը, ինչպես նաև փուչիկ աթոռը դարձել են ամբողջ աշխարհում հայտնի և ցանկալի կահույքի մի մաս։