Գնդակ աթոռ, (անգլ.՝ Ball Chair) աթոռի տեսակ, նախագծած ֆին կահույքի դիզայներ Էէրո Աարնիոյի կողմից, 1963 թվականին[1][2]։ Գնդակ աթոռը հայտնի է նաև գլոբուս աթոռ անվամբ, համարվում է արդյունաբերության դասական դիզայնի ոճ։ Նորագույն տարբերակներն ունեն ավելացրած չափսեր և ներառյալ առանձնահատկություններ, այդ թվում երաժշտության և MP3-նվագարկչի հնարավորությամբ։

Էէրո Աարնիոյի ստեղծած գնդակ աթոռը
Գնդակ աթոռ
Դիզայներ։ Էէրո Աարնիո
Տարեթիվ։ 1963
Երկիր։ Ֆինլանդիա
Ոճ։ Մոդերիստական
Չափեր։ (41 1/4"Wx38 1/5"Dx47 1/4"Hx 18"SH)

Աթոռի գաղափարը խմբագրել

1962 թվականին Էէրո Աարնիոն իր ընտանիքի հետ տեղափոխվեց իր առաջին բնակարանը։ Նրանք նոր բնակարանում չունեին պատշաճ աթոռ։ Այսպիսով, նա որոշեց ստեղծել մի նոր աթոռ։ Մի քանի գծագրումներից հետո նա նկատեց, որ աթոռի ձևը դարձավ այնքան պարզ, որ այն պարզապես նման էր մի գնդակի։

  Ես ամրացրի ամբողջական մասշտաբով պատկերը պատին և նստեցի աթոռին՝ նայելով թե ինչպես կշարժվի իմ գլուխը, երբ ես նստած եմ դրա ներսում։ Լինելով մեր ընտանիքի բարձրահասակը, ես նստեցի աթոռին, իսկ իմ կինը պատին նշեց իմ գլխի ուղղությունը։ Ահա այսպես ես որոշեցի աթոռի բարձրությունը։ Քանի որ իմ նապատակն էր գնդակի ձևը, այլ գծերը հեշտ էր նկարել։ Վերջում ես աթոռի ներսի պատին տեղադրեցի կարմիր հեռախոս։ Աթոռի անվանումը հեշտ էր, այսպիսով ծնվեց Գնդակ աթոռը։
- Էէրո Աարնիո։
 

Գնդակ աթոռը նախագծված է 1963 թվականին և 1966 թվականին ներկայացվել է Քյոլնի կահույքի ցուցահանդեսում և դարձել է Աարնիոի միջազգային ձեռքբերումը։ Նա հիացած էր նաև նոր նյութերից և աթոռի կլոր ձևից, նրա ամենասիրելի նյութերից մեկը ապակեթելն է, որն աթոռին տվեց ազատ առաձգական ձև։ Աթոռը ֆիննական դիզայնի ամենահայտնի և սիրված ու դասական աթոռներից մեկն է։ Գնդակ աթոռը կարելի է գտնել աշխարհի տարբեր թանգարանների հավաքածուներում։ Այն նկարահանվել է մի քանի ֆիլմերում, երաժշտական տեսահոլովակներում և ամսագրերում։ Գնդակ աթոռի կլոր արտաքինը պարզ է, ունի հաճախ հիշատակվող «սենյակը սենյակում» անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ball Chair on the official Aarnio website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Habegger, Jerryll (2005). Sourcebook of Modern Furniture (Third Edition). New York, New York: W.W. Norton & Company. ISBN 0-393-73170-7.

Արտաքին հղումներ խմբագրել