Եռափեղկ փականի անբավարարություն

Եռափեղկ փականի անբավարարություն, կոչվում է նաև տրիկուսպիդալ անբավարարություն, սրտի փականային հիվանդության տեսակ է, որի դեպքում աջ նախասրտի և աջ փորոքի միջև տեղակայված փականը չի կարողանում ամբողջությամբ փակվել սիստոլայի ընթացքում։ Այդ դեպքում արյունը հետ է հոսում աջ փորոքից դեպի աջ նախասիրտ, ինչի արդյունքում աջ նախասրտում և աջ փորոքում ճնշումը մեծանում է[1]։ Արդյունքում մեծանում է կենտրոնական երակային ճնշումը։

Եռափեղկ փականի անբավարարություն
Եռափեղկ փականի ծանր անբավարարության էխոկարդիոգրաֆիկ պատկեր
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԲարձր զարկերակային ճնշում, այլ սրտային խնդիրներ[1]
Հիվանդության ախտանշաններՍրտային անբավարարություն[2]
Բժշկական մասնագիտությունՍրտաբանություն
ՀՄԴ-9397.0
ՀՄԴ-10I07.1 և I36.1
ՀոմանիշներԵռափեղկ անբավարարություն, եռափեղկ ռեգուրգիտացիա, տրիկուսպիդ հետհոսք
ԱխտորոշումԷխոկարդիոգրաֆիա[1]
ԲուժումՄիզամուղներ, վիրահատություն[1]
 Tricuspid valve insufficiency Վիքիպահեստում

Եռափեղկ փականի անբավարարության պատճառները բաժանվում են երկու խմբի՝ ժառանգական և ձեռքբերովի։ Եռափեղկ փականի առաջնային անբավարարությունը առաջանում է, երբ եռափեղկ փականը ախտահարվում է ինֆեկցիոն էնդոկարդիտի դեպքում։ Երկրորդային ախտահարումը առաջանում է այլ հիվանդության արդյունքում, օրինակ՝ ձախ փորոքային անբավարարություն կամ թոքային հիպերտենզիա։

Եռափեղկ փականի անբավարարության պատճառն է փականի հիմքի լայնացումը աջ փորոքի լայնացման ժամանակ, որի դեպքում փականի թերթիկները իրարից հեռանում են։ Անբավարարություն զարգանում է նաև փականների ախտահարման ժամանակ[3]։

Նշաններ և ախտանիշներ Խմբագրել

Եռափեղկ փականի անբավարարության ախտանիշները կախված են անբավարարության ծանրությունից։ Ծանր անբավարարությունը առաջացնում է աջ սրտի անբավարարություն, ինչի արդյունքում կարող է զարգանալ ասցիտ և ծայրամասային այտուցներ[3]։

Աուսկուլտացիայով կարող է լսվել պանսիստոլիկ աղմուկ։ Աղմուկը ցածր հաճախականության է և ամենալավը լսվում է կրծոսկրի ստորին ձախ սահմանին։ Այն ուժեղանում է ներշնչման ժամանակ և թուլանում է արտաշնչման ժամանակ։ Այդ փոփոխությունը հայտնի է որպես Կարվալլոյի նշան։ Այնուամենայնիվ, աղմուկները կարող են չլսվել՝ սրտի աջ կողմում ցածր ճնշումների պատճառով։ Լսվում է սրտի երրորդ տոնը՝ ստորին կրծոսկրային սահմանին։ Այդ տոնը ուժեղանում է ներշնչման ժամանակ[4][5]։

Պարանոցի հետազոտման ժամանակ հայտնաբերվում են գիգանտ C-V ալիքներ՝ լծային անոթազարկում[6]։ Ծանր անբավարարության ժամանակ հայտնաբերվում է մեծացած լյարդ՝ որովայնի վերին աջ քառանկյունում։ Շոշափման ժամանակ կարելի է հայտնաբերել լյարդի պոիւլսացիան։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Tricuspid regurgitation
  2. Disease Ontology — 2016.
  3. 3,0 3,1 Regurgitation 158484, բաժին Tricuspid Regurgitation(անգլ.) EMedicine կայքում
  4. «Tricuspid Valve Disease & Tricuspid regurgitation (TR) | Patient»։ Patient (en-GB)։ Վերցված է 2015-12-14 
  5. Berg Dale, Worzala Katherine (2006-01-01)։ Atlas of Adult Physical Diagnosis։ Lippincott Williams & Wilkins։ էջ 90։ ISBN 9780781741903 
  6. Rehman Habib Ur (2013)։ «Giant C-V Waves of Tricuspid Regurgitation»։ New England Journal of Medicine 369 (20): e27։ PMID 24224640։ doi:10.1056/NEJMicm1103312 

Արտաքին հղումներ Խմբագրել