Փոստատար Պեչկին
Փոստատար Իգոր Իվանովիչ Պեչկին (ռուս.՝ Почтальон Игорь Иванович Печкин), մանկագիր Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունների և դրանց հիման վրա նկարահանված խորհրդային մուլտֆիլմերի շարքի հերոս («Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»)։
Փոստատար Պեչկին | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար և գրական հերոս |
Հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ներկայացված է | Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը, Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն, Երեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում և Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ) |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Բնակության վայր | Պրոստոկվաշինո |
Ծննդավայր | Վիշնի Վոլոչեկ |
Մասնագիտություն | mail carrier |
Դերը կատարել են | Վիկտոր Բայկով, Բորիս Նովիկով, Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի և Իվան Օխլոբիստին |
Նկարագրություն
խմբագրելԻգոր Իվանովիչ Պեչկինը ծնվել է սեպտեմբերի 1-ին[1] ՌՍՖՍՀ Տվերի մարզի Վիշնի Վոլոչյոկ գյուղում։ Ապրում է Պրոստակվաշինոյում։ Նախքան թոշակի անցնելն աշխատել է տեղի փոստային բաժանմունքում։ Վիպակում առաջին անգամ հայտվելու ժամանակ նկարագրվում է որպես «հիսուն ու ավելի տարեկան» տղամարդ։ Ունի բավական վնասակար ու տաղտկալի բնավորություն, խելացի է ու խորամանկ. «բնավորությամբ զուսպ է, իրեն արատավորող հարաբերությունների մեջ չի նկատվել»։ Հակված է ձևականությունների, հետաքրքրասեր է և հավանության չի արժաացնում Քեռի Ֆեոդորի ու նրա ընկերների նախաձեռնությունները, բայց դրա հետ միասին բավական բարի է և ունի գյուղացուն հատուկ միամտություն, սիրում է պատմություններ պատմել և մասնակցել Պրոստակվաշինոյի բնակիչների կյանքին։ Ընկերություն է անում քեռի Ֆեոդորի, Շարիկի ու Մատրոսկինի հետ։ Ունի քույր՝ Ակուլինան (գրքերում չի հայտնվում) և շուն՝ Կաշտանը։
Պատմություն
խմբագրել«Սոյուզմուլտֆիլմի» դասական եռագրությունում կերպարին հնչյունավորել է Բորիս Նովիկովը, 1975 թվականին ստեղծված «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» մուլտֆիլմում՝ Վիկտոր Բայկովը։ «Զարթուցիչ» (ռուս.՝ «Будильник») հաղորդման մեջ եղել է նմանատիպ կերպար (նրան մարմնավորել է Ալեքսանդր Վդովինը, ապա այլ դերասաններ)։ Նա մասնակցել է նաև «АБВГДейка» հաղորդմանը։ «Утренняя почта» հաղորդման՝ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» (ռուս.՝ «Зима в Простоквашино») մուլտֆիլմին նվիրված թողարկման մեջ փոստատար Պեչկինի դերը կատարել է Յուրի Նիկոլաևը[2]։ Նոր մուլտսերիալում փոստատար Պեչկինը խոսում է Իվան Օխլոբիստինի ձայնով[3]։
Ժամանակի ընթացքում փոստատար Պեչկինը դարձել է անեկդոտների հերոս[4]։ Ըստ գրքի՝ Քեռի Ֆեոդորոը գնում է դպրոց։ Փոստատար Պեչկինն ասում է, որ ինքը ծխել է դասամիջոցներին ու դպրոցն ավարտել է «երեքներով»։
Միակ չափահաս կերպարը, որ օրգանապես մտել է Քեռի Ֆեոդորի ու նրա ընկերների աշխարհ, փոստատար Պեչկինն է, որի կերպարը, դուրս գալով Ուսպենսկու ստեղծագործությունների սահմաններից, լայնորեն օգտագործվում է ինչպես հեռուստա և ռադիոհաղորդումներում, այնպես էլ բանավոր բանահյուսության մեջ անեկդոտների տեսքով՝ դառնալով ինքնատիպ համամշակութային երևույթ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Единственный взрослый персонаж, органично вошедший в мир Дяди Фёдора и его друзей, — это почтальон Печкин, образ которого, перешагнув рамки произведений Успенского, широко используется как в различных теле- радиопередачах, так и в устном фольклоре в виде анекдотов, став своеобразным общекультурным явлением.[5] |
Փոստատար Պեչկինը հիշատակվում է նաև Ելենա Ապինայի «Тук-тук» երգում (տեքստի հեղինակ՝ Արկադի Սլավորոսով, կոմպոզիտոր՝ Օ. Մոլչանով)։
Հուշարձան
խմբագրել2008 թվականի նոյեմբերին Մոսկվայի մարզի Լուխովիցի քաղաքում տեղի է ունեցել Փոստատար Պեչկինի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Գրեթե երկու մետր բարձրություն ունեցող բրոնզե արձանը, որը ներկայացնում է հեծանիվի վրա նստած փոտատար Պեչկինին և նրա մոտ կանգնած Մատրոսկին կատվին, տեղադրվել է տեղի փոստի շենքի դիմաց։ Հուշարձանի հեղինակն է Պոլինա Գորբունովան։
Արձագանքներ
խմբագրելԱրվեստագիտության պետական ինստիտուտի տնօրենի տեղակալ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Խրենովի կարծիքով՝ բնիկ գյուղացի Պեչկինը մարմնավորում է ոչ այնքան խորը գյուղական հոգեբանությունը, որքան խորհրդային հոգեբանության արատները, որոնք ընդհանուր էին քաղաքի ու գյուղի համար։ Այդ թվում են ուրիշի անձնական աշխարհ ներխուժելու պահանջմունքը, մասնավոր անձանց վրա ինքնակամ և ոչ մեկի կողմից պաշտոնապես չարտոնված վերահսկողություն սահմանելը, ամեն տեղ կարգի խախտում փնտրելը, բոլորին ձևամոլությամբ ձանձրացնելը։ Հենց Պեչկինն է պահանջում «փաստաթղթեր» և «անձնագիր», ուշացնում ծանրոցները՝ շատ լավ իմանալով, թե ում է այն հասցեագրված։ Ի վերջո, Պեչկինը չափում է Քեռի Ֆեոդորի հասակը, որպեսզի հաստատի, որ հենց նա է այն տղան, ում փնտրում են ծնողները թերթի հայտարարությամբ, թեև լուսանկարն ու տեքստը սպառիչ կերպով տալիս են Քեռի Ֆեոդորի նկարագրությունը։ Իսկ մետրը ծեր Պեչկինի ձեռքին երևում է սարսափազդու, ինչպես դագաղագործի կամ բանտապահի մոտ, ինչն անուղղակի կերպով ընդգծում է փոստատարի կերպարի ժամանակավրեպ լինելը, որի գիտակցությունը մնացել է խորհրդային բռնաճնշող բարքերի ծաղկման ժամանակաշրջանում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Успенский Э. День рождения почтальона Печкина
- ↑ Утренняя Почта Простоквашино 1986 год — YouTube
- ↑ Л. Малюкова, Я. Шенкман (2 апреля 2018). [76024-pochtalon-pechkin-opyat-stuchitsya-k-nam-v-dver «Почтальон Печкин опять стучится к нам в дверь»]. «Новая газета».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Անեկդոտներ փոստատար Պեչկինի մասին
- ↑ Скатов Н. Н. Русская литература XX века: прозаики, поэты, драматурги.М.: Олма-пресс, — 2005- С. 549. ISBN 594848307X
- ↑ Хренов Н. А. Искусство и цивилизационная идентичность. — М.: Наука, 2007. — С. 527. — 603 с. — (Искусство в исторической динамике культуры). — ISBN 5-0203-5681-6