Մատրոսկին կատու, Էդուարդ Ուսպենսկիի ստեղծագործությունների հայտնի կերպարներից մեկը։ Ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի քանի խորհրդային մուլտֆիլմեր՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», «Ձմեռը Պրոստոկվաշինոյում», «Երեքը Պրոստոկվաշինոյից»։

Մատրոսկին կատու
Տեսակanthropomorphic cat?, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Ներկայացված էԵրեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում, Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ), Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը և Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն
Սեռարական
Բնակության վայրՊրոստոկվաշինո
Մասնագիտությունկաթնամթերքի աշխատող
Դերը կատարել ենՍվետլանա Խառլապ, Օլեգ Տաբակով, Դմիտրի Ֆիլիմոնով և Անտոն Տաբակով
 Matroskin (cat) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Մատրոսկինը խոսող կատու է։ Նա ուսումնասիրում է կենդանիների լեզուներ, և սովորում է մարդկանց լեզուն։ Ծանոթանում է Քեռի Ֆյոդրի հետ, բնակվում նրա տանը՝ Պրոստոկվարշինո գյուղում։ Նա շատ խելամիտ է և ծայր աստիճան տնտեսող։ Նվագում է կիթառ, երգում է լիրիկական երգեր, սիրում է ձեռ առնել բարեհոգի Շարիկ շանը, չնայած ընդհանուր առմամբ վատ չի վերաբերվում նրան։ Միակ բանը, որ նրան տխրեցնում է, շնից որևէ գործնական օգուտ չստանալն է։ Նա գիտի գրել, կարդալ և հաշվել։

Ձայնագրություն խմբագրել

Հորինված կատվին ճանաչում է բերել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Տաբակովին անընդհատ համեմատում են Մատրոսկինի հետ և նույնիսկ նվիրում Մատրոսկինին վերաբերող նվերներ[1][2]։ Երեխաների հասկացողությամբ Տաբակովը և Մատրոսկինը նույն անձն են, դրանով է բացատրվում այն, որ Օլեգ Տաբակովին են վերագրում Մատրոսկինի ճաշակը[1][2]։

Նախապատմություն խմբագրել

Մուլտիպլիկատոր-նկարիչը խոստովանել է, որ Մատրոսկինին նկարել է՝ լսելով Տաբակովի ձայնը։

Մշակույթում խմբագրել

Մատրոսկինի, ինչպես նաև Պրոստոկվաշինոյի մյուս կերպարները անեկդոտների հերոսներ են։ Որպես կանոն դրանք պատմվում են՝ նմանակելով Տաբակովի ինտոնացիան։ Ընդ որում հաճախ անեկդոտները կարող են ունենալ մանկան տարիքին անհամապատասխան՝ անպարկեշտ բովանդակություն[3]։

Նիկոլայ Օլեյնիկովը 1991 թվականից առաջացած տնտեսա-քաղաքական իրավիճակում կողմնորոշվելու հասարակ ժողովրդի անկարողությունը անվանում է «Կատու Մատրոսկինի սինդրոմ»՝ որտեղից ինչ գնել ձմռանը՝ մինչև գարնան գալը դիմանալու համար[4].

Գովազդում խմբագրել

Մատրոսկին կատուն պատկերված է «Պրաստոկվաշինո» կաթի տուփի վրա և համարվում է այդ բրենդի սիմվոլը։

Գրականությունում խմբագրել

  • 2010 թվականին «Ակադեմիա ռազվիտիա» (ռուս. Академия Развития) հրատարակությունը լույս է ընծայում մի շարք գրքեր՝ «Կատու Մատրոսկինի այբբենարանը» (ISBN 978-5-7797-1423-5)[5], «Սովորում ենք հաշվել Քեռի Ֆյոդրի, Մատրոսկինի և Շարիկի հետ» (ISBN 978-5-7797-1440-2
  • Տերեմոկ (ռուս. Теремок) հրատարակչությունում տպագրվում է «Մատրոսկին կատվի դպրոցը» գիրքը[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Матроскину подарили Матроскина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 «Под портретом Сталина разместили икону». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  3. anekdot.ru
  4. Олейников Н. Вакансия для моей соседки // Московский государственный университет им. М. В. Ломоносова Диалог : Журнал. — Изд-во ЦК КПСС «Правда», 1991. — № 10-12. — С. 6.
  5. Книга «Азбука Кота Матроскина» купить и читать | Лабиринт — Книги
  6. Серия книг Школа кота Матроскина | Лабиринт — Серии

Արտաքին հղումներ խմբագրել