Փոխհատուցում (կենսաբանություն)

Փոխհատուցում, կոմպենսացում, օրգանիզմի ռեակցիան վնասվածքի կամ կենսագործունեության որոշ խանգարումների դեպքում, երբ չվնասված օրգաններն ու համակարգերը իրենց վրա են վերցնում խախտված (քայքայված) կառուցվածքների ֆունկցիան։ Դա կատարվում է կոմպենսատորային հիպերֆունկցիայի կամ ֆունկցիայի որակական փոփոխությամբ։ Զույգ օրգաններից մեկի ախտահարման կամ հեռացման դեպքում համապատասխան ֆունկցիան իր վրա է վերցնում առողջ օրգանը, որն աստիճանաբար հիպերտրոֆիայի է ենթարկվում։

Լյարդի մեկ բլթի ատրռֆիայի դեպքում կոմպենսատոր հիպերտրոֆիայի հետևանքով մյուս բիլթը հասնում է լյարդի բնականոն չափերի, կամ ախտահարված երիկամը հեռացնելիս՝ առողջը հիպերֆունկցիայով ապահովում է ջրի, միզանյութի և նյութափոխանակության այլ արգասիքների արտազատումն օրգանիզմից։ Կոմպենսատոր փոփոխություններ են կատարվում նաև առանձին օրգանների և համակարգերի գործունեության մեջ։

Սրտի փականների ախտահարման և արատի առաջացման ժամանակ փոփոխություններ են լինում ոչ միայն սրտամկանում, այլե բնականոն արյան շրջանառությանը մասնակցող այւ օրգաններում, փոխվում է անոթների տոնուսը, արտաքին և հյուսվածքային շնչառությունը։ Կոմպենսացումը հոմեոստազի կարևորագույն մեխանիզմներից մեկն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 544