Փոխադրող հյուսվածք

Փոխադրող հյուսվածք, բուսական հյուսվածքի տեսակ, որը իրականացվում է լուծված սննդանյութերի տեղափոխությունը օրգանիզմում։ Շատ բարձրակարգ բույսերի մոտ այն ներկայացված է փոխոդրող տարրերով (ջրատար անոթներ և մաղանման խողովակներ)։ Փոխադրող անոթների պատերն ունեն ծակոտիներ և անցքեր, որոնք հեշտացնում են նյութերի տեղափոխությունը բջջից բջիջ։ Փոխադրող հյուսվածքը բուսական օրգանիզմում առաջացնում է անընդհատ ճյուղավորվող ցանց, որը բոլոր օրգանները միացնում է մեկ համակարգում` նրբագույն արմատներից մինչև երիտասարդ ընձյուղներ, բողբոջներ և տերևների ծայրեր։

Նեխուրի լայնակի կտրվածք: Երևում են և ֆլոեման և քսիլեման

ԾագումԽմբագրել

 
Տերևի անոթային համակարգ

Գիտնականները կարծում են, որ Երկրի պատմության մեջ հյուսվածքների առաջացումը կապված է ցամաքային բույսերի առաջացման հետ։ Երբ բուսական օրգանիզմի մի մասը հայտնվեց օդային միջավայրում, իսկ մյուս մասը հողում` արմատներ, արմատներից տերևներին ջրի և հանքային աղերի, իսկ տերևներից դեպի արմատներ օրգանական նյութերի տեղափոխության անհրաժեշտություն առաջացավ։ Այսպես բուսական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում ձևավորվեցին երկու տեսակի փոխադրող հյուսվածքներ` անոթներ (բնափայտ) և մաղանման խողովակներ (լուբ)։ Բնափայտի փոխադրող անոթներով ջուրը իր մեջ լուծված հանքային աղերով բարձրանում է արմատների դեպի տերևներ, տեղի է ունենում նյութերի վերընթաց շարժում։ Լուբի մաղանման խողովակներով տերևներում սինթեզված օրգանական նյութերը տեղափոխվում են դեպի արմատներ և մյուս օրգաններ` վարընթաց շարժում։

ՆշանակությունԽմբագրել

Բույսի փոխադրող հյուսվածքներն են քսիլեման (բնափայտ) և ֆլոեման (լուբ)։ Քսիլեմայով (արմատից ցողունով) տեղի է ունենում ջրի և նրանում լուծված հանքային աղերի վերընթաց տեղափոխություն։

Բնափայտի նշանակությունը

Քսիլեման, որով տեղի է ունենում նյութերի արագ վերընթաց շարժում, կազմված է տարբեր չափեր ունեցող մահացած բջիջներից։ Այս բջիջներում ցիտոպլազման բացակայում է, իսկ պատերը փայտացած են և կրում են անցքեր։ Բջիջների հպման տեղում կան անցքեր, որոնցով էլ լուծույթները տեղաշարժվում են բջջից բջիջ դեպի տերևներ։ Այդպիսին է տրախեիդների կառուցվածքը։ Ծողկավոր բույսերի փողադրող հյուսվածքը ավելի կատարյալ է։ Այն կազմված է անոթներից։ Անոթներ լայնակի պատեը քայքայվում են։ Այսպիսով, անոթները խոռոչավոր խողովակներ են, որոնք կազմված են մեծ թվով մահացած բջիջներից։ Ի տարբերություն ծաղկավոր բույսերի մյուս բարձրակարգ բույսերը անոթներ չունեն։

Լուբի նշանակությունը

Շնորհիվ այն բանի, որ վարընթաց հոսքերը ավելի թույլ են, ֆլոեման կազմված է կենդանի բջիջներից։ Նրանք առաջացնում են մաղանման խողովաներ, որոնց լայնակի պատերը ունեն մեծ թվով անցքեր։ Այս բջիջները կորիզ չունեն, բայց նրանք պահպանում են կենդանի ցիտոպլազման։ Մաղանման խողովակների կյանքի տևողությունը երկար չէ, հաճախ2-3տարի, հազվագյուտ` 10-15 տարի։ Մահացած մաղանման խողովակները անընդհատ փոխարինվում են նոր ձևավորվածներով։

ՑուցադրումԽմբագրել

Փողադրող հյուսվածքի պատկերացման համար հետաքրքիր մեթոդ են առաջարկել Վ.Ի.Իվանով-Օմսկին և Ե.Ի.Իվանովը։ Նրանք օգտագործել են գազային պարպում, կամ Կիրլիանի էֆեկտը։ Այդ մեթոդի օգնությամբ բարդու ցողունի լայնակի կտրվածքի վրա երևում են անոթների Էլիպսաձև խրձերի փնջեր[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Иванов-Омский В.И., Иванова Е.И. Фотографирует разряд: древесный водопровод.