Փշատ հավաքողը

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

Փշատ հավաքողը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1955 թվականին ստեղծած կտավը։ Նկարի գտնվելու վայրը անհայտ է։

Փշատ հավաքողը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1955
բարձրություն120 սանտիմետր
լայնություն100 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 120 սմ բարձրություն, 100 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։

Նկարագրություն

խմբագրել

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործություններում 1950-ական թվականներին նկատելի է դառնում նկարչուհու ձգտումը դեպի լակոնիզմը։ Կոմպոզիցիոն կտավներում ֆիգուրների թիվը պակասում է, իսկ գույնը պարզորոշ առնչվում է բովանդակության հետ, դառնում ավելի հնչեղ ու թափանցիկ։ Այս տիպի լավագույն ստեղծագործություններից է Արփենիկ Նալբանդյանի «Փշատ հավաքող կինը» միաֆիգուր կոմպոզիցիան։

«Փշատ հավաքող կինը» մի մեծադիր կտավ է, որտեղ տան հողածածկ կտրին, փշատի կարմրա-ոսկեգույն կույտի մոտ նստած առողջ ու մարմնեղ կինը մաղի մեջ տեսակավորում է բերքը։ Գործով տարված կնոջ կերպարը, թարմ ու հյութեղ կանաչի մուգ բծերը, որ հակադրվում են փշատի կույտի ոսկե-կարմրին, արևով ողողված կտուրի հարթություններին, ազգային ընդգծված երանգ են տալիս կտավին, կենսահաստատ լավատեսությամբ հագեցնում նկարի բովանդակությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Փշատ հավաքողը. 1955, կտավ, յուղաներկ, 120×100 | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել