Փղերը (կտավ)

Սալվադոր Դալիի նկար

Փղերը (իսպ.՝ Los Elefantes), իսպանացի սյուրռեալիստ արտիստ Սալվադոր Դալիի կտավը, որ ստեղծվել է 1948 թվականին[1]։

Փղերը
Los Elefantes
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1948
բարձրություն49 սանտիմետր
լայնություն60 սանտիմետր
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ
Նկարի հիման վրա ստեղծված արձան Մեխիկոյի Սումայա թանգարանում

Փղերը Դալիի աշխատանքներում խմբագրել

Փղերի թեման կրկնվող է Դալիի աշխատանքներում, առաջին անգամ հայտնվել է 1944 թվականին «Արթնացումից վայրկյան առաջ նռան շուրջը մեղվի թռիչքից առաջացած երազ», «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը» և «Փիղ արտացոլող կարապները» կտավներում[2][3]։ Փղերը կտավը փղեր պարունակող այլ նկարներից տարբերվում է նրանով, որ նրանք այս կտավի հիմնական մասն են կազմում, իսկ ետևում դատարկություն է՝ ի տարբերություն Դալիի այլ կտավների, որոնք հիմնական թեմայից բացի շատ այլ դետալներ են պարունակում։

Սիմվոլիզմ խմբագրել

Կան փղերի մշակութային տարատեսակ պատկերումներ, որտեղ նրանք հիմնականում ընկալվում են որպես ուժի, գերիշխանության և ուժի խորհրդանիշեր՝ իրենց ծանրության և ծավալի շնորհիվ[4]։ Դալին հակադրվում է այս տիպիկ ասոցիացիաներին՝ տալով փղերին երկար, նեղ ոտքեր, որ հաճախ նկարագրվում են որպես «բազմահոդ, գրեթե անտեսանելի»[5]։

Փղերը կտավը սյուրռեալիզմի վառ դրսևորում է և այն հոգեկան իրականության զգացում է առաջացնում։

  Փիղը տարածության աղավաղում է, այն հակադրվում է կառուցվածքով ծանրության բացակայություն առաջացնելու գաղափարին[2]  

:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robert Descharnes, Gilles Néret. Salvador Dalí: 1904-1989. The paintings. Taschen, Aug 1, 2007. ISBN 3822838225.
  2. 2,0 2,1 http://salvadordalielephants.com/ art.com-ի մեկնաբանությունը
  3. «Salvador Dali Gallery – Memories of Surrealism : Space Elephant». SalvadorDaliExperts.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Retrieved July 26, 2013
  5. Dalí Universe Collection Արխիվացված 2008-12-01 Wayback Machine. County Hall Gallery. Retrieved on July 28, 2006.

Արտաքին հղումներ խմբագրել