Փղախտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կապված է ավշային անոթների խանգարման հետ։ Ավշային համակարգի հիմնական ֆունկցիան մարդու մարմնում հեղուկի հավասարակշիռ վիճակը պահելն է, հետևաբար այս համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքում ուռչում են դրա տակ գտնվող մաշկն ու հյուսվածքները, ինչը առաջացնում է մարդու մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, երբեմն նաև՝ դեմք, վերին վերջույթներ) չափերի անկայուն և անկառավարելի մեծացում[2][3]։ Հիվանդությունը մեծ մասամբ հանդիպում է Աֆրիկական երկրներում։

Փղախտ
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններelephantiasis?, Էպիդիդիմիտ[1], lymphadenitis?[1] և թարախակույտ[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9125.9 և 457.1
 Lymphatic filariasis Վիքիպահեստում
Ամորձիների փղախտ

Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը այնպիսի մակաբույծ ճիճուներն են, ինչպիսիք են՝ Brugia malayi-ն, Wuchereria bancrofti-ն, B. Timori-ն և այլն։ Նշված մակաբույծ ճիճուները խայթում են մարդուն, որի հետևանքով այդ ճիճուների թրթուռները ներթափանցում են մարդու արյան հոսքի մեջ, իսկ այնտեղից էլ ավշային համակարգ և այս ճանապարհով սկսում են վնասել ավշային համակարգի գործունեությունը։

Նախանշաններ

խմբագրել

Այս հիվանդության առկայությունը վկայող առաջնահերթ նախանշաններն են մարմնի վարակված մասի աննորմալ ուռչումն ու մեծացումը, ինչպես նաև մաշկի կոշտացումն ու խոցերով ծածկվելը։ Որպես նախանշաններ կարող են հանդիսանալ նաև տենդը, ջերմությունը և վարակված շրջանում ցավերի առկայությունը։

Բուժում

խմբագրել

Հիվանդությունը բուժման համար անհրաժեշտ է է ոչնչացնել ավշային համակարգ ներթափանցած ճիճուներին և դրանց թրթուռները։ Ոչնչացնել հնարավոր է օգտագործելով դեղամիջոցներ, մասնավորապես՝ albendazole և diethylcarbamazine։ Albendazole-ը հաճախ օգտագործվում է ivermectin-ի հետ միասին, թեև վերջինս արդյունավետ չի պայքարում մեծ ճիճուների դեմ։ Իսկ diethylcarbamazine-ը փոքրացնում է լայնացած ավշային հանգույցների չափերը։ Ընդհանուր առմամբ այս հիվանդության արդյունավետ բուժումը կախված է դրա շուտ հայտնաբերելուց և հիվանդությունը ճիշտ գնահատելուց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
  2. http://www.who.int/mediacentre/factsheets/fs102/en/ Retrieved on May 17, 2009
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել