Փիլիպպինե Ռուբինյան
Փիլիպպինե Ռուբինյան (անգլ.՝ Philippa of Armenia, հուն․՝ Φιλίππα της Αρμενίας, 1183[1] - 1210-ականներ), Նիկիայի կայսրուհի (1214-1216), Սասունի իշխանուհի (1193), Կիլիկիայի իշխան Ռուբեն Գ-ի և Իզաբելլա Թորոնցու կրտսեր դուստրը, Նիկիայի կայսր Թեոդոր Ա Լասկարիսի կինը, Կոստանդին Լասկարիսի մայրը, Ռուբինյանների իշխանական տոհմից[2][3]։
Փիլիպպինե Ռուբինյան Փիլլիպպինէ Ռուբինյան | ||
Ռուբինյանների դրոշ | ||
| ||
---|---|---|
1214-1216 | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | 1183[1] | |
Վախճանի օր | 1210-ականներ | |
Դինաստիա | Ռուբինյաններ | |
Քաղաքացիություն | Նիկիայի կայսրություն և Կիլիկիայի Հայկական Իշխանություն | |
Հայր | Ռուբեն Գ | |
Մայր | Իզաբելա Թորոնցի | |
Ամուսին | Թեոդոր Ա Լասկարիս | |
Զավակներ | Կոնստանդին Լասկարիս |
Կենսագրություն
խմբագրելՓիլիպպինեն նշանվել էր Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահի հետ, որի մահվանից (1193) հետո ամուսնացել էր Նիկիայի կայսր Թեոդոր Ա Լասկարիսի հետ, որից ունեցել էր Կոստանդին Լասկարիսին[2]։ Շուտով Թեոդոր կայսրը գժտվում է նրա հետ և նրան հետ ուղարկելով Կիլիկիա՝ ամուսնանում է Կոստանդնուպոլսի լատին կայսեր դուստր Մարիամի հետ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 2,0 2,1 «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 58, 79, 441.
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 201․
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 201․
- «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 58, 79, 441.