Փիլիպոս III Մակեդոնացի
Փիլիպոս III Մակեդոնացի կամ Փիլիպոս Արիդեոս (հին հունարեն՝ Φίλιππος Γ΄ ὁ Ἀρριδαῖος, անհայտ – մ.թ.ա. 317), Մակեդոնիայի արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 323-317 թվականներին, աշխարհահռչակ Ալեքսանդր Մակեդոնացու կրտսեր եղբայրն ու իրավահաջորդը, Մակեդոնական կայսրության հիմնադիր Փիլիպոս II Մակեդոնացու որդին[2]։
Փիլիպոս III Φίλιππος Γ΄ ὁ Ἀρριδαῖος | |
---|---|
Մակեդոնիայի թագավոր Եգիպտոսի փարավոն | |
Իշխանություն | մ.թ.ա. 323 - 317 |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 359 |
Ծննդավայր | Մակեդոնական կայսրություն |
Մահացել է՝ | մ.թ.ա. 317 մարդասպանություն |
Վախճանի վայր | Հին Մակեդոնիա |
Macedonian royal tombs, Vergina | |
Երկիր | Հին Մակեդոնիա |
Ազգություն | հին մակեդոնացի |
Նախորդ | Ալեքսանդր Մեծ |
Հաջորդող | Ալեքսանդր IV Մակեդոնացի |
Ուղեկից | Ամեստրիդա |
Թագավորական Տուն | Արիդեոսներ |
Տոհմ | Արգեադների տոհմ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Փիլիպոս II Մակեդոնացի[1] |
Մայր | Philinna?[1] |
Հավատք | հին հունական կրոն |
Կենսագրություն
խմբագրելԱրիդեոսը (Փիլիպոս անունը ստացել է թագադրությունից հետո) եղել է Փիլիպոս II մեծ արքայի և թեսալական Լարիսա քաղաքից սերվող Ֆիլինայի որդին։ Նա գրեթե նույն տարիքին էր ինչ Փիլիպոսի օրինական որդին՝ Ալեքսանդրը, որը հետագայում դառնում է աշխարհի պատմության ամենանշանավոր միապետներից մեկը՝ կրելով «Մեծ» պատվո տիտղոսը։ Փիլիպոսի մահից հետո Արիդեոսը մակեդոնական գահին չէր հավակնում ոչ թե իր մոր ոչ ազնվականական ծագման, այլև հույների ներկայացրած դավաճանության մեղադրանքի պատճառով։ Նա մեղադրվում էր թագուհու՝ Օլիմպիայի դեմ խարդավանքի կազմակերպման համար։ Դառնալով գահակալ՝ Ալեքսանդրը վերացնում է գահի մյուս բոլոր հավակնորդներին, սակայն խնայում է Արիդեոսին։
Հույն նշանավոր պատմագիր Պլուտարքոսը այս պատմությունը ներկայացնում է հետևյալ կերպ․
Ալեքսանդրի մահից հետո՝ մ․թ․ա․ 323 թվականին, բազմաթիվ պատերազմներից հետո դառնում է Մակեդոնական կայսրության գահակալ՝ թագադրվելով Բաբելոնում։ Հետագայում դառնում է նաև Եգիպտոսի փարավոն։ Գահակալում է մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 317 թվականը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Arrhidaeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 160.
- ↑ «Հին Հունաստանի պատմություն», Դասագիրք բուհերի պատմության ֆակուլտետների ուսանողների համար Խմբ.՝ Վ.Ի. Ավդիև և ուրիշ.; Թարգմանությամբ՝ Գ. Հարությունյանի, ԵՊՀ - Երևան։ Երևանի պետական համալս. հրատ., 1982. - 584 էջ